Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Մոսկվան հեշտացրեց իր գործը, բարդացրեց Բաքվի վիճակը ԵԱՏՄ-ին անդամագրվելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում ուշագրավ հայտարարություն է արել Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու վերաբերյալ։ Գլազևը մասնավորապես նշել է, որ դա կախված է Հայաստանից։ Ձեր կարծիքով, ի՞նչ ենթատեքստ ունի այս հայտարարությունը։

-Բավականին հետաքրքիր իրավիճակ է։ Դրանով, փաստորեն, Ռուսաստանը դիրքորոշում է հայտնել Ադրբեջանի՝ ԵԱՏՄ հնարավոր անդամակցության վերաբերյալ և դա շատ էական է։ Քանի որ դա կապվեց Հայաստանի որոշման հետ՝ ևս շատ ուշագրավ եմ համարում, փաստորեն ընդգծվեց, որ վերջնական խոսքը Հայաստանինն է։ Դժվար է ասել՝ ինչու Ռուսաստանն այդպես արեց։ Նա հեշտացրեց իր գործը՝ բարդացրեց Ադրբեջանի վիճակը։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը ցանկանա անդամագրվել այդ միությանը՝ բավականին բարդ հանգամանքներում դա տեղի կունենա, ուրեմն պետք է Հայաստանի հետ խոսի։ Այն խոսակցությունները, որ եղել են՝ առ այն, որ Ադրբեջանը ԵԱՏՄ կմտնի Ղարաբաղի խնդիրը հօգուտ իրեն լուծելու դիմաց՝ դա Ռուսաստանի համար անընդունելի կլինի, որովհետև Ռուսաստանը կցանկանար, որ Ադրբեջանը առանց նախապայմանների դառնա ԵԱՏՄ անդամ։ Այս հայտարարությունն իր մեջ պարունակում է Ռուսաստանի այդ մոտեցման նրբությունը։ Այսինքն՝ այս դեպքում Ռուսաստանի համար շատ ավելի հեշտ կլինի խոսել Ադրբեջանի հետ։

-Կարծում եք, Հայաստանը կարո՞ղ է ընդդիմալ, երբ ենթադրենք Ադրբեջանը նման ցանկություն հայտնի, և ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր պետություններն իրենց համաձայնությունը տան։

-Հայաստանը կասի՝ մենք մտել ենք ԵԱՏՄ առանց Ղարաբաղի, դուք էլ պետք է նույնն անեք։ Այստեղ որևէ մեկը չի կարող ինչ-որ բան ասել։ Հիշո՞ւմ եք՝ Ղազախստանը ժամանակին ասում էր՝ Հայաստանը պետք է ՄԱԿ-ի ընդունած սահմաններով մտնի ԵԱՏՄ, այս դեպքում որևէ այլ բան այդ երկիրը հայտարարել չի կարող։ Ղարաբաղը Ադրբեջանի ենթակայության երկիր չէ, սահմանը փակ է՝ ուստի կարող եք առանց Ղարաբաղի մտնել։

-Այսինքն՝ եթե Ղարաբաղը չմեջբերեն՝ Հայաստանը կարո՞ղ է իր համաձայնությունը տալ։

Հայաստանը պետք է պայման դնի՝ ցանկանո՞ւմ եք մտնել մեր կազմակերպություն՝ ուրեմն ձեր գոյություն ունեցող տարածքով, Ղարաբաղը չի ենթարկվում, այդ սահմանը փակ է։ Երբ կլուծվի Ղարաբաղի խնդիրը, կորոշվի՝ որտեղ կլինի Ղարաբաղը։

-Իսկ հնարավոր չե՞ք համարում այսպես հրամցնեն՝ ԵԱՏՄ-ն լավ հարթակ կարող է լինել Ղարաբաղի խնդիրն այնտեղ լուծելու համար, և ըստ էության, Մինսկի խմբին այլընտրանքային ձևաչափ առաջանա։

-Այդ նույն հեքիաթները 91 թվականին էլ էին ասում, երբ Ադրբեջանին մտցրեցին ԱՊՀ, դրանից հետո ՀԱՊԿ։ Այդ նույն հեքիաթներն էին ասում՝ կլինենք նույն կազմակերպութան մեջ, գործը կհեշտանա, բայց հակառակը՝ բերեց պատերազմի։

-Գլազևը նաև հայտարարել է, որ եթե Կովկասում խաղաղություն ենք ուզում, ուրեմն տարածաշրջանի բոլոր երկրները պետք է դառնան ԵԱՏՄ անդամ։ Ռուսաստանի այսպիսի ախորժակն ի՞նչ վտանգներ է պարունակում։

-Դրանք նույնպես Ռուսաստանի հեքիաթներն են։ Մի քիչ ոգևորվել են քրդական խնդրով՝ առ այն, որ Թուրքիան ու Իրանը բավականին բարդ իրավիճակում են հայտնվել։ Հիմա Մոսկվան սկսել է շռայլորեն այսպիսի ցանկություններ տարածել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում