Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալի աճ եմ ակնկալում. Ալեն Դանքն

Միացյալ Թագավորությունը ցանկանում է  ընդլայնել Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը: Այս մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց  Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին, թե ինչ է անում երկրի կառավարությունը Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը խթանելու, ինչպես նաև դեպի Հայաստան ներդրումներ խրախուսելու համար:

«Դա լրջագույն հարցերից է, որ ուզում ենք քննարկել այս այցի շրջանակում:  Կան մի քանի մոտեցումներ: Նախ, ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի այս երկիրը գրավիչ լինի առևտրի համար, քանի որ լավ բիզնես միջավայր ունենալու  պարագայում են ներդրողները սկսում  հետաքրքրվել և գալ տվյալ երկիր: Մի լավ քայլ կա, որ դուք փորձում եք անել: Դա  Արդյունահանող ոլորտների թափանցիկության նախաձեռնությանը միանալու գործընթացն է, ակնկալում  եք մյուս տարի արդեն իսկ միանալ: Սա  աշխարհին ցույց է տալիս, որ հատկապես հանքարդյունաբերական ոլորտում դուք շատ բարձր չափանիշ եք ձևավորելու:  Դա կլինի բարենպաստ»,-ասաց նա:

Պաշտոնյայի խոսքով՝ կա ցանկություն այլ ոլորտներում ևս համագործակցել Հայաստանի հետ և բիզնեսներ իրականացնել:

«Այդ իսկ պատճառով նշանակել ենք      առևտրի ներկայացուցիչ, ով կգա և կուսումնասիրի այս ոլորտը և Հայաստանից տեղեկատվություն և գաղափարներ կտանի Միացյալ Թագավորություն, թե ինչպես կարելի է այստեղ ներդրումներ անել:

Հուսանք՝ երբ հաջորդ անգամ այցելեմ Հայաստան, առևտրաշրջանառության ծավալն ավելացած կլինի»,-եզրափակեց Ալեն Դանքնը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում է գտնվում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար  Ալեն Դանքնը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում