Friday, 03 05 2024
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24

Վիգեն Սարգսյան. Պետք է խնդրեմ մեր զորացրված զինծառայողներին տալ լիարժեք տեղեկատվություն

Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ։ Շնորհակալություն հայտնելով ակտիվ աշխատանքի համար՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Դիտակետ» ծրագիրը զորացրված զինծառայողների և պաշտպանության նախարարության միջև հետադարձ կապի կարևորագույն օղակ է, որն օգնելու է վեր հանել զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները՝ հնարավորություն տալով նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները։

«Չափազանց կարևոր է, որ մեր քաղաքացիները վստահ լինեն, որ պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում խնդիրները, որոնց իրենք հանդիպում են ծառայության ընթացքում, և զգան, որ հնարավորություն ունեն մեզ հետ հետադարձ կապով տալ գնահատական իրենց անցած ուղու»,- նշել է Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է գործընթացի մասին հավաստի տեղեկատվություն տարածելու կարևորությունը՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար։ «Այս ծրագիրը որևէ կապ չունի մոբիլիզացիոն գործունեության կամ լրացուցիչ ծառայության հեռանկարների հետ։ Սա ընդամենը հարցում է, որը միտված է ծառայություն անցած տղաների կարծիքն ամբողջականացնելուն, լիարժեք կարծիք ձևավորելուն, առկա կարծրատիպերի դեմ պայքարելուն, եղած խնդիրները շտկելուն։ Այսինքն՝ որևէ այլ նպատակ այս ծրագիրը չի հետապնդում։

Եվս մեկ անգամ պետք է ասեմ, որ իսպառ բացառված է հնարավորությունը որևէ մեկի պատասխաններն անձի հետ կապելու։ Հետևաբար, ուղղակի առիթն օգտագործելով, պետք է խնդրեմ մեր զորացրված զինծառայողներին լինել հնարավորինս փոխգործակցող այս ծրագրի հետ և տալ լիարժեք տեղեկատվություն՝ առկա խնդիրները բացահայտելու, լուծումներ փնտրելու համար,-նշել է Վիգեն Սարգսյանը։

Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի ընթացքի հետ կապված մանրամասներն ու նախնական դիտարկումները և վստահեցրել, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։

Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել պաշտպանության նախարարին և ներկայացրել իրենց առաջարկները՝ կապված «Դիտակետ» ծրագրի հետ։ Վիգեն Սարգսյանը, հանդիպմանը ներկա և ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավված զորացրված երկու երիտասարդներին խնդրել է ներկայացնել իրենց կարծիքը «Դիտակետի» վերաբերյալ, ինչին ի պատասխան նախկին զինծառայողները համոզմունք են հայտնել, որ ծրագիրը ևս մեկ, հրաշալի հնարավորություն է՝ զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները վեր հանելու համար։

Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը հաջողություն է մաղթել «Դիտակետի» անձնակազմին և պայմանավորվել ևս մեկ անգամ հանդիպել ծրագրի ավարտին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում