Thursday, 02 05 2024
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ

Հայ-վրացական եվրոպական բնական առաքելությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պաշտոնական այցով Թբիլիսիում է, և ի տարբերություն նրա՝ Ռուսաստան կատարած այցի, որ տեղի ունեցավ հուլիսին, Վրաստան այցն առայժմ և բարեբախտաբար անցնում է առանց սկանդալի:

Ռուսաստանում, ինչպես հայտնի է, սկանդալ հենց առաջին հանդիպմանը ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինի հայտնի հայտարարությունն էր Հայաստանում ռուսերենի կարգավիճակի վերաբերյալ: Հատկանշական է, որ Բաբլոյանն իր երկրորդ արտերկրյա այցը կատարում է Վրաստան:

Երևանում այսօր տեղի ունեցած սեմինարի ընթացքում, որ վերաբերել է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսել է ծրագրի անդամ երկրների, մասնավորապես, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի թույլ, անբավարար կապի մասին: Այսինքն՝ ԵՄ դեսպանի հայտարարությունն արտահայտում է հայ-վրացական հարաբերության սերտացման ոչ միայն երկկողմ, այլև ըստ էության միջազգային նշանակության սահմանը:

Գործնականում Հայաստան-Վրաստան կապը ուղղակիորեն եվրոպական անվտանգության սահմանն է, և թույլ կապը նշանակում է թույլ սահման: Մյուս կողմից՝ եթե Հայաստանն ու Վրաստանը չեն կարողանում ապահովել իրենց բնական այդ առաքելությունը, ապա ինքնաբերաբար ռազմավարական անվտանգության տեսանկյունից իրենք էլ դառնում են թույլ և խոցելի:

Այդ իմաստով հայ-վրացական հարաբերության խորացմանն ուղղված ցանկացած քայլ, որ կատարվում է, քայլ է անվտանգության ուղղությամբ ինքնաբերաբար: Սակայն միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այդ հարաբերությունն ունի բովանդակային հեռանկարային իմպուլսի կարիք՝ որևէ բնագավառում ծրագրային խոշոր նախաձեռնության մասով: Ընդ որում, այդ հարցում էլ բնական առաքելություն ունի Եվրոպան:

Խոսքն անշուշտ միայն ռազմաքաղաքական կամ աշխարհատնտեսական բնույթի նախաձեռնությունների մասին է, բայց հայ-վրացական կոոպերացիայի խնդիրը անգամ տնտեսական կամ մշակութային «ամենաապաքաղաքական» ուղղությամբ ստանում է քաղաքական էական նշանակություն՝ սկսած թե՛ երկու երկրների հասարակությունների մերձեցման համար՝ իսկ այստեղ խնդիրներ թեև չկան, այդուհանդերձ, կա փոխըմբռնման և հարևանության աստիճանի բարձրացման անհրաժեշտություն, թե՛ միջպետական հարաբերությունների կոորդինացիային առավել բարձր դինամիկա և կենսունակություն ապահովելու համար:

Եվ այդ իմաստով թերևս Եվրամիությանն էլ անհրաժեշտ է առաջնահերթություն դիտարկել հայ-վրացական ընդգրկում ենթադրող ծրագրերի մշակումը՝ ուղղված առաջին հերթին տեղեկատվահասարակական սեկտորին, որը պետք է լինի պաշտոնական հարաբերությունների հենապատը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում