Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

ԿԳ նախարարի հետ կապված հերթական գույժը. Բախշյանն առաջարկում է դեմ քվեարկել ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին

  Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով կրկին հանդես եկել

Ժողովո՜ւրդ, ԿԳ նախարարի հետ կապված հերթական գույժը «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում դրված է նաև «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ»-ը, փաստաթղթի տեսակը գրված է՝ «Արձանագրային որոշում» և կողքը՝ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ:

Պարզվում է այդ կայքում դրված նախագծերի մասին վերաբերմունքը քվեարկությամբ է որոշվում: Առայժմ այնտեղ 81 կողմ՝ 57%-ու 61 դեմ՝ 43% է, պետք է այս քննարկմամբ արտահայտենք մեր ԴԵՄ ԵՄ-ը: Անցնենք գործի, սիրելիներ: Այս փաստի հետ կապված չեմ կարող գնահատական չտալ ԿԳ նախարարի նամարդությանը, որովհետև թեմայի շուրջ այդքան խոսեց ու ոչ մի անգամ չասաց, որ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ 11.09-29.09 2017թ, քվեարկության է դրված «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում, որպեսզի հետո հասարակությանը, իր կարճ խելքով, փաստի առաջ կանգնեցնի՞:

Այս մարդը վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ բացահայտեց իր մարդկային էությունը, ինքը, որպես կրթության նախարար ոլորտի շահերի պաշտպանը չէ՛, ում շահերն ասես պաշտպանում է, բացի կրթությունից, խոսելիս երբեմն այնպիսի վրիպումներ է թույլ տալիս, որ կասկածում եմ, թե ինքը կարդացել է ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերը:

Օրինակ՝ սեպտեմբերի 22-ի իր մեկտարյա գործունեությունն ամփոփող ասուլիսում ասել է. «Նա շեշտեց, որ մեկ գլխագրի ներքո է Ազգային ժողով մտնելու հայեցակարգը՝ Օտար լեզուների հայեցակարգ»: Այս նախարարը,կարծես իրարից չի տարբերում արձանագրային որոշումն ու օրենքը, որ այս փաստաթուղթն ընդունող մարմինը ԱԺ-ն չի կարող լինել: Տպավորություն ունեմ, որ իր ներկայացրած տխրահռչակ հայեցակարգին մեծ կարևորություն տալու համար, կարող էր նաև ԱԺ-ի անունը տալ:

Հիմա գանք ամսի 22-ի ասուլիսի ժամանակ հայտարարած ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ-ին, որը չկա՛, հասկանու՞մ եք՝ չկա՛: Նախարարը ճշտախոս չի, չեմ ուզում այլ բառով բնութագրել իրեն, իրեն թվում է, թե օրեկան տարբեր հայեցակարգերի անուններ տալով, իրեն հաջողվում է հասարակությանը մոլորեցնել, ու իր տերերին հաճոյանալու համար, զուգահեռ, սուս ու փուս քվեարկություն իրականացնել ու իր կարծիքով, իրավիճակից չոր դուրս գա՞լ: ՀՀ կրթության և գիտության գործող նախարարը ճշտախոս չէ, նույնիսկ «կրուտիտի» վարպետ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում