Friday, 10 07 2026
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
20:50
Տոնալին՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի

Դեմարշի ժամանակը. Ինչպես փրկել հայկական ֆուտբոլը

Հայկական ֆուտբոլում տեղի ունեցող վերջին զարգացումները կրկին անգամ խոսում են այն մասին, որ նպատակաուղղված քայլեր են ձեռնարկվում այս մարզաձևը վերջնականապես հողին հավասարեցնելու համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին անգամ որակազրկեց Երևանի «Արարատի» մարզիչ Արկադի Անդրեասյանին՝ այս անգամ երկու տարի ժամկետով:

Հեռավոր 2002 թվականին մրցավար Կարեն Նալբանդյանի հետ վեճի բռնվելու համար Անդրեասյանը ֆուտբոլում ոչ ցանկալի անձ էր ճանաչվել և ցմահ որակազրկվել: Դրանից հետո ՀՖՖ-ն չեղյալ էր համարել որոշումը: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղի ժամանակ Անդրեասյանի նյարդերը կրկին տեղի տվեցին: Նա վստահ էր, որ հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը անտեղի դեղին քարտ է ցույց տվել իր ֆուտբոլիստներից Արգիշտի Պետրոսյանին:

Կատարվածի մասին ավելի պատկերավոր կարծիք կազմելու համար դիտեցինք «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպման տեսագրությունը: Դեղին քարտ ստանալուց առաջ մրցակցի ֆուտբոլիստը բավական կոպիտ էր վարվել Պետրոսյանի հետ, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը կանոնների խախտում չէր արձանագրել: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ այս դրվագում «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստը խախտում է կանոնները: Մրցավարից պարզաբանում ստանալու փոխարեն Պետրոսյանը ստացավ դեղին քարտ, ինչը բորբոքեց կրքերը: Հանդիպման ընթացքում Սիմոնյանը 2-3 անտեղի դեղին քարտ էր ցույց տվել «Արարատի» ֆուտբոլիստներին: Ըստ էության խաղավարտին համբերության բաժակը լցվեց: Կողմնակալ մրցավարությունը հանգեցրեց հայկական ֆուտբոլի վրա ստվեր գցող հերթական մի երևույթի:

ՀՖՖ-ն, բնականաբար, քավության նոխազ դարձրեց Անդրեասյանին: Չկարողանալով կազմակերպել նորմալ ֆուտբոլային առաջնությունը՝ բռնատիրական այս կառույցը ուղղակիորեն ոչնչացնում է եղած ֆուտբոլային մարմինները: Գրեթե բոլոր հանդիպումներում մրցավարներն, այսպես ասած, խաղի «հերն անիծում են»: Որպես կանոն, անարդարության դեմ բողոքում են 3 թիմեր՝ «Ալաշկերտը», «Շիրակն» ու «Արարատը», քանզի մյուս երեք թիմերը, այսպես ասած, «սվոյ» են:

Առաջնության ընթացքից դժգոհ երեք թիմերը ՀՖՖ-ի կողմից շարունակ լուրջ պատիժների են ենթարկվում: Օրինակ՝ Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել էր Գյումրիի «Շիրակին»: Հանդիպման ընթացքում դաշտից հեռացվել էր Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՖՖ-ի կարգապահական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել ոչ մարզական պահվածքի համար Խաշմանյանին որակազրկել երեք խաղով, իսկ «Ալաշկերտին» տուգանել 100 հազար դրամով:

Անդրեասյանին 2 տարով որակազրկելուց հետո խոսակցություններ են շրջանառվում «Արարատը» Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունից հանելու մասին: Մասնավորապես, շատերն այն կարծիքին են, որ թասիբ ունեցող թիմը ուղղակի չի մասնակցի ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող խայտառակ մրցմանը: Հնարավոր է՝ այս կարծիքը չափից ավելի է կոշտ և արմատական, բայց առկա վիճակում ֆուտբոլային դեմարշը դիտվում է որպես փրկության ուղի: Այս կերպ երկար շարունակվել չի կարող: Ֆուտբոլին մոտ կանգնած շատ մարդիկ հրաժարվում են առնչություն ունենալ հայկական ֆուտբոլի հետ մեկ անձի պատճառով: Մնացել է 6 թիմ, որոնցից մի քանիսի՝ Հայաստանի առաջնությանը մասնակցելու փաստը պետք է հերոսություն համարել:

Ժամանակն է ստեղծել ՀՖՖ-ից անջատ այլընտրանքային առաջնություն: Միևնույն է՝ եվրագավաթների խաղարկություններում շանս չունենք, առաջին իսկ փուլից անհաջողության ենք մատնվում: Առողջ մթնոլորտում առողջ առաջնություն ունենալը բնականաբար դրական ազդեցություն կունենա հայկական ֆուտբոլի վրա: ՀՖՖ-ի նախագահը իր պաշտոնից երբեք չի հեռանա: Տարիների կորուստը կարող է անդառնալի հետևանքներ ունել:

Ֆուտբոլասերների համար նման առաջնություն ունենալը ամոթ է: Ամոթի զգացում պետք է դրսևորեն նաև թիմերը՝ հանուն հայկական ֆուտբոլի, որը վերջին 15 տարիներին հիմնավորապես ավերվել է և փրկության կարիք ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում