Monday, 13 07 2026
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ

Վրոցլավում կայացել է հայ-լեհական մշակութային երեկո

Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո, Վրոցլավի քաղաքապետարանի, Վրոցլավ քաղաքում գործող «Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 26-ին Վրոցլավի կենտրոնական պուրակներից մեկում կազմակերպվեց «Ավելի լավ ճանաչենք միմյանց» խորագիրը կրող հայ-լեհական մշակութային երեկո:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանի հայ համայնքին շնորհված թագավորական արտոնության 650-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում: Երեկոյին մասնակցեց Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

Օգոստոսի 27-ին Լեհաստանի Ունիեով քաղաքում Լեհաստանում ՀՀ դեսպանության, Ունիեովի քաղաքապետարանի և Ունիեովի ջրաբանական համալիրի կողմից կազմակերպվեցին «Հայկական օր» խորագրով միջոցառումներ` Լեհաստանի Հայկական հիմնադրամի, Հայ-լեհական հիմնադրամի, Կոլեի միջազգային համագործակցության կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառումները մեկնարկեցին Ունիեովի Թագավորական ամրոցի Ասպետական սրահում տեղի ունեցած պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Ունիեովի քաղաքապետ Յուզեֆ Կաչմարեկը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լուիձկե վոևոդության մարշալեկի տեղակալ Յոաննա Սկշիդլեվսկան, Լեհաստանի Հայկական հիմնադրամի նախագահ Մարթա Աքսենտովիչ-Բոհոսևիչը և այլք, ինչպես նաև հրապարակվեց Լուիձկե վոևոդիի ուղերձը:

Իր ելույթում դեսպան Էդգար Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես, նշեց, որ հայ-լեհական հարաբերությունների համար խորհրդանշական և հոբելյանական տարում «Հայկական օր» խորագրով միջոցառումների կազմակերպումը հրաշալի առիթ է ընձեռում՝ ներկայացնելու հայ ժողովրդի, Լեհաստանի հայ համայնքի պատմությունը, մշակույթը, ավանդույթները: Դեսպան Ղազարյանն ընդգծեց, որ Լեհաստանում հայերի մի քանի դարերի պատմությունը երկու ժողովուրդների անխախտ բարեկամության և համագործակցության լավագույն վկայություններից մեկն է:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ Լեհաստանի Անհայտ զինվորի խորհրդանշական Մայր Յադվիգա Զառուգևիչովայի մասին, տեղի ունեցավ «Հայերի ծառայությունը Լեհաստանին» և «Հայոց ցեղասպանությունը 1915 թվականին» խորագրով ցուցահանդեսների բացումը, անցկացվեց կտորի վրա հայկական զարդանախշերի և տառատեսակների նկարչության դասընթաց:

Միջոցառումների համերգային հատվածի շրջանակներում Ունիովի թագավորական ամրոցին կից բացօթյա ամֆիթատրոնում տեղի ունեցավ համերգ՝ Լեհաստանում բնակվող հայազգի երաժիշտներից կազմված «Հաբիարջան» էստրադային համույթի և արցախցի երգիչ Սարիբեկ Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվեցին հայկական ժողովրդական, էստրադային և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում