Saturday, 11 07 2026
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com

Արցախի և Հայաստանի խորհրդարանականները քննարկել են ԱԺ վերահսկողական գործառույթին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 28-ին ընդունել է ՀՀ խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ: Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:

Ողջունելով ՀՀ ԱԺ գործընկերներին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանձնաժողովների համատեղ աշխատանքները միջխորհրդարանական համագործակցության կարևորագույն բաղադրիչներն են, որոնց շնորհիվ օրենսդրական փորձի փոխանակումը կատարվում է արդյունավետ եղանակով:

Գագիկ Մինասյանն ընդգծել է, որ երկու խորհրդարանների կողմից պայմանավորվածության համաձայն իրենք Ստեփանակերտում են՝ Արցախի ԱԺ գործընկերների հետ քննարկելու խորհրդարանի վերահսկողական գործառույթի իրականացման մեխանիզմների ու հանրային ֆինանսների կառավարման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները:

Զրուցակիցների կողմից կարևորվել են նաև այս ոլորտում ՀՀ խորհրդարանական խողովակների միջոցով միջազգային փորձին Արցախի օրենսդիրներին հաղորդակից դարձնելու նախաձեռնությունները:

Այնուհետև հանդիպումը ընդլայնված կազմով շարունակվել է Ազգային ժողովի փոքր դահլիճում՝ ԱՀ խորհրդարանի ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի անդամների ու պատգամավորների մասնակցությամբ:

Հայկական երկու պետությունների խորհրդարանականների համատեղ քննարկման օրակարգում էին հետօրենսդրական վերահսկողությանը, բյուջետային գրասենյակին, հաշվեքննիչ պալատին ու ծրագրային բյուջետավորմանն առնչվող հարցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում