«Հարվի» հզոր փոթորկի հետևանքով ԱՄՆ Կորպուս-Քրիստի քաղաքում առանց էլեկտրականության է մնացել 155 000 մարդ: Այս մասին հայտնում է ABC ալիքը:
«Հարվին» մոլեգնել է Տեխասի խաղաղօվկիանոսյան ափին լույս շաբաթ գիշերը: Կենտրոնում քամու ուժգնացումը հասնում է 215 կմ/ժ-ի: Դա «Կատրին» փոթորկի ժամանակներից ի վեր ամենահզոր փոթորիկն է, որի հետևանքով 2005 թ. ավելի քան 1000 մարդ էր զոհվել:
«Հարվիի» դեպքում շատ բարձր է մեծ թվով զոհերի և լուրջ ավերածությունների հավանականությունը, հայտնել է Արտակարգ իրավիճակների հարցերով դաշնային գործակալության տնօրեն Բրոք Լոնգը:
Առայժմ հաղոդվում է առնվազն 10 տուժածի մասին: Զոհերի մասին տեղեկություն չկա:










































