Monday, 20 07 2026
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ

Եվրոպան սպառնում է Ռուսաստանին

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը երեկ, ըստ էության, աննախադեպ հայտարարություն է արել` կապված այն բանի հետ, որ եթե Ռուսաստանը շարունակի ճնշումը իր հարևանների վրա, որոնք փորձում են սերտ հարաբերություններ կառուցել Եվրոպայի հետ, ապա Լիտվան էլ կարող է արգելափակել ցամաքային կապը Ռուսաստանի և նրա էքսկլավ-մարզ Կալինինգրադի հետ:

Սա, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է, և չնայած Լինկյավիչյուսը խոսում է ընդամենը նման գործողությունների տեսական տարբերակի մասին, այնուամենայնիվ հայտարարությունն ինքնին աննախադեպ է եվրոպական քաղաքականության համար: Ըստ էության, Լիտվայի շուրթերով եվրոպացիները Ռուսաստանին ակնարկում են, որ ուժային քաղաքականության դեպքում կստանան համարժեք պատասխան:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր ուկրաինական մամուլին տված հարցազրույցում, որ Բրյուսելը պետք է պաշտպանի և փոխհատուցի Եվրամիության հետ ինտեգրացիայի պատճառով Ռուսաստանի ճնշման տակ հայտնված հետխորհրդային երկրներին: Եվ ահա, ըստ էության հնչում է բավական կոշտ հայտարարություն, որով Բրյուսելը Մոսկվային ասում է ոչ այլ ինչ, քան «ակն ընդ ական և ատամն ընդ ատաման»:

Կասկած չկա, որ այս ամենն, իհարկե, առաջին հերթին կապված է Ուկրաինայի խնդրի հետ, քանի որ նոյեմբերի 29-ը մոտենում է, իսկ Ռուսաստանի ճնշումներն էլ ուկրաինական կողմի վրա ավելի են մեծանում: Եվ Բրյուսելը բնականաբար պետք է Կիևին սովորականից ավելի առարկայական աջակցություն կամ օժանդակություն հայտնի, ինչն էլ հավանաբար փորձ է արվում դրսևորել Լիտվայի արտգործնախարարի տեսական սպառնալիքի միջոցով: Թե ինչքանով այդ ամենը գործնական երանգ կստանա, անկասկած կախված կլինի Ռուսաստանի քաղաքականությունից, Ռուսաստանի գործողություններից:

Չի բացառվում իհարկե, որ Եվրոպան անմիջապես չանցնի գործի, այլ ևս մեկ «նախազգուշական» կրակոց արձակի օդ՝ մինչև նոյեմբերի 29ը: Սակայն արդեն իսկ նշմարվում է, որ Կիևի հարցում Բրյուսելի տրամադրվածությունն առավել քան վճռական է, այլապես հազիվ թե սովորաբար քաղաքականապես առավել զուսպ Եվրոպան դիմեր նման բացահայտ սպառնալիքների:

Սակայն չի բացառվում նաև, որ Բրյուսելում նաև չափում են Ռուսաստանի արձագանքը, և փորձում են հասկանալ, թե մինչև նոյեմբերի 29-ը ինչքան հեռու կարող է գնալ Ռուսաստանը Կիևին Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետ պահելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում