Saturday, 18 07 2026
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում

Ոչ թե Սերժ Սարգսյանին վարկաբեկման փորձ, այլ վարկաբեկման քայլ էր

Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է երեկ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ ելույթին:

 -Պարոն Մարտիրոսյան, երեկ ԵԽԽՎ նիստում Սերժ Սարգսյանը շարունակեց պնդել, որ նոյեմբերին Հայաստանը պատրաստ է ամբողջովին ստորագրել ասոցացման պայմանագիրը: Կարծո՞ւմ եք՝ եվրոպացիների համար նրա մեկնաբանությունները համոզի՞չ էին:

 -Դա պետք է եվրոպացիները որոշեն: Համենայն դեպս մինչ այս պահը ԵՄ-ն բացահայտորեն արտահայտվել է, որ երկու համակարգերն անհամատեղելի են:

 -Բացի դրանից՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեր ակնկալիքը մինչև Վիլնյուսի գագաթնաժողով որոշակի փոփոխություններ մտցնելն է փաստաթղթում: Այս դեպքում նորի՞ց գործելու է «և-և»-ի սկզբունքը:

 -Դա վկայում է, որ նախագահը չի ցանկանում ամբողջովին դուրս մնալ ԵՄ համայնապատկերից: Մինչ այս պահը Եվրոպան կտրուկ դիրքորոշում է ունեցել այդ կապակցությամբ: Այժմ ԵՄ հետագա անելիքները կախված են միայն ԵՄ որոշումից: Հայաստանն արդեն իր քայլն արել է, իսկ այնուհետև հայտարարել Եվրոպական միության հետ համագործակցության խորացման մտադրության մասին: Կա՛մ Եվրոպան կհրաժարվի Հայաստանի հետ հույսեր կապելուց ընդհանրապես, կա՛մ կշարունակի նոր ուժով համագործակցության հրավիրել` այս անգամ առավել ծանրակշիռ քայլերով: «Կամ-կամ»-ն այդտեղ է:

 -Զարուհի Փոստանջյանի հարցը լայն քննարկման առիթ հանդիսացավ: Ի՞նչ կարծիք ունեք Դուք հնչեցրած հարցի կապակցությամբ: Սա փորձ է վարկաբեկելու Սերժ Սարգսյանի՞ն:

 -Փո՞րձ: Իհարկե փորձ չէ: Դա ուղղակի վարկաբեկման քայլ է: Ես, իհարկե, չեմ կիսում այն գավառամիտ պնդումները, թե սեփական կեղտոտ լվացքը միջազգային բեմ կամ օտարների առջև հանել չի կարելի: Սակայն երբ տվյալ լվացքի կեղտոտությունը ապացուցված չէ, իսկ հարցը թաբլոիդային ոլորտից է, նման վարքագիծը համարում եմ անընդունելի:

 ԵԽԽՎ խոսափողն այն ամբիոնը չէ, որից կարելի է կենցաղային բնույթի մեղադրանքներ առաջադրել` դրանք ձևակերպելով հռետորական հարցերի տեսքով: Նման եզակի հնարավորությունը կարելի էր օգտագործել առավել լուրջ, ծանրակշիռ և արժանապատիվ հարց ուղղելու համար` թեկուզև չափազանց ընդդիմադիր:

 -Տեղեկատվություն եղավ, որ Փոստանջյանին իր հարցի իրավունքը զիջել է ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, հետևաբար` հարցը պատրաստված է եղել իշխանությունների կողմից:

 -Դա, թերևս, երևակայության ոլորտից է: Իշխանությանն այդպիսի հարցը ձեռնտու չէր ոչ միայն բնույթի, այլև մատուցման ձևի առումով: Եվ հետո՝ չեմ կարծում, թե Փոստանջյանի հետ կարելի է նման հարց պատրաստել: Ինչ վերաբերում է ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ իր հարցի իրավունքը նրան զիջելուն, ապա դա լիովին հավանական է: Չեմ կարծում, թե ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը կարիք ունենար օգտվելու իր կուսակցության առաջնորդին՝ ԵԽԽՎ խոսափողից հարց ուղղելու իրավունքից: Եթե նման բան տեղի ունենար, ապա դա զավեշտ կլիներ` խորհրդային ժամանակներին հատուկ ժանրով կազմակերպված քայլ: Իսկ հարց չուղղելու պարագայում այդ իրավունքը պետք է զիջել մեկ ուրիշին: Կարծում եմ` հենց դա էլ տեղի է ունեցել, և հարցի իրավունքը փոխանցվել է Փոստանջյանին: Ինչ վերաբերում է այդ երկու իրադարձությունների միջև  մատնանշվող հնարավոր կապին, ապա դրանում դավադրության տեսություն եմ տեսնում, որ ավելի շուտ ներիշխանական խարդավանքի է նման, քան խելացի վերլուծություն:

 -Ի՞նչ եք կարծում, արդյոք Եվրոպան կստորագրի՞ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը:

 -Դժվար է ասել: Այս պահին կարծես թե ամեն բան վկայում է, որ՝ ոչ: Թեև, կարծում եմ, ԵՄ-ն այդ հարցում դեռևս վերջնական որոշում չունի: Երբեմն առավել լավ է ստանալ մի բան, քան ոչինչ չստանալ: «Ամեն ինչ, կամ ոչինչ», թե «գոնե ինչ-որ մի բան» ընտրությունն է Եվրոպայի խնդիրը:

 -Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը ի վիճակի չի լինի երկրորդ պաշտոնավարման շրջանը ավարտին հասցնել: Համամի՞տ եք:

 -Ո՛չ: Սարգսյանին հաջողվել է պալատական հաշվարկների արդյունքում վարկաբեկել և հեղինակազրկել ընդդիմությանը: Թեև պետական համակարգի ներսում դժգոհության լուրջ ձայներ կան իրենց առաջնորդից, սակայն դա նույնպես այս պահին լուրջ մարտահրավեր չէ: Նախագահն իր այս ժամկետից անդին գնացող այլ, բավական բարդ ծրագրեր ունի և դիվանագիտական ոլորտում իր վերջին մի նշանակումը հենց դրա մասին է խոսում: Նման պարագայում վստահաբար տրամադրվածությունը չի կարող հանձնվողական լինել: Իսկ հեղափոխության իրական ազդակներ այս պահին ես չեմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում