Monday, 06 05 2024
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ

Րաֆֆի Հովհաննիսյանի խորհրդավոր բանակցությունները

«Ժառանգություն» կուսակցության նախագահն ու փոխնախագահը ընդդիմության խոշորացման նպատակով հանդիպումներ են անցկացնում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Կայքերից մեկի հետ զրույցում այդ մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը: Նա չի բացել փակագծերը, թե կոնկրետ ո՞ր ուժերի հետ են հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը և ումից են համաձայնություն ստացել: Փակագիծ բացելու կարիք էլ թերևս չկա, որովհետև դրա ներսում դատարկություն է: Ըստ էության, ոչ մի բանակցություն և գործընթաց էլ գոյություն չունեն, որովհետև, օրինակ, խորհրդարանում ներկայացված «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները նույնիսկ ծաղրել էին Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Ժառանգությանը» պակաս կոշտ չէր արձագանքել Պարույր Հայրիկյանը և առհասարակ` քաղաքական դաշտում գործող ոչ մի մեծ ու փոքր կուսակցություն չի հաստատել, որ բանակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Արմեն Մարտիրոսյանի հետ: «Ժառանգություն» կուսակցությունը նույնիսկ հարկ չհամարեց հանրության համար պարզաբանել, թե ինչ է հասկանում «թավշյա հեղափոխություն» ասելով, ինչ է դա ենթադրում` որպես պրակտիկ քաղաքականություն: Հեղափոխության հիմնական սուբյեկտը հասարակությունն է, որն այսօր տոտալ անվստահություն ունի ոչ միայն իշխանությունների, այլ նաև ընդդիմության հանդեպ: Ընդդիմադիր ուժերի խնդիրը ոչ թե խոշորանալը կամ միավորվելն է, այլ այնպիսի օրակարգ առաջարկելը, որը հասարակական կոնսենսուսի և ակտիվության ազդակ կլինի:

Եթե չկա քաղաքական օրակարգ, հասարակության համար բացարձակապես միևնույն է`«Ժառանգությունը» մենա՞կ կգործի, թե՞ դաշինքով, ընդհանրապես` կգործի՞, թե՞ կինքնալուծարվի: Նույն հարցադրումը վերաբերում է նաև ընդդիմադիր մյուս ուժերին: Խոշորացման կամ միավորման գործընթացներից հասարակությունը կշտացել է, որովհետև դրանք, մեծ հաշվով, դարձել են պատրվակ ասելիքի ու անելիքի բացակայությունը քողարկելու համար: Շուտով քաղաքական ուժերը կկորցնեն նաև մեկ այլ ալիբի` ամռան և արձակուրդների հանգամանքը, ու կպարզվի, որ աշնանը պատրաստ է միայն իշխանությունը, իսկ ընդդիմությունը շարունակում է «խոշորանալ» ու խուրդվել ներիշխանական բազարներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում