ԱՄՆ Կոլորադո նահանգում Ժայռոտ լեռներից քարաթափման հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Չաֆիի շրջանի շերիֆ Փիթ Փալմերի խոսքերով՝ դրա արդյունքում տուժել է զբոսաշրջիկների խումբը: «Ներկայում այստեղ փրկարարական աշխատանքներ են անցկացվում: Քարերի տակից ծանր վիճակում հանել են 13-ամյա աղջկա, որին ուղղաթիռով հասցրել են նահանգի մայրաքաղաք Դենվերի մանկական հիվանդանոց»,- ասել է նա:
Փալմերը հավելել է, որ այժմ պարզվում է, թե դեպքի պահին քանի մարդ է անցել լեռնային արահետով:
Լեռան բարձրությունը կազմում է 4327 մետր:







































