Friday, 03 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին

Երկիր «սիցիլիական»

Այսօր իրավապահ մարմինները հայտնել են, որ բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը: Պատկան մարմինների պրոֆեսիոնալիզմը գնահատելի է, սակայն առաջիկայում նրանք քիթ սրբելու ժամանակ չեն ունենալու, որովհետև վերադասավորումների ենթարկվող իշխանությունն իրենից ներկայացնում է մի համակարգ, որում սերտաճած են պետական, բիզնես և քրեական սեգմենտները: Մինչ իշխանության վերնախավն ուրվագծում է իր ապագա ֆասադը, համակարգի խորքերում դաժան պայքար է ընթանում ազդեցության ոլորտների համար:

Հայաստանում ֆորմալ իշխանությունը երբեք այսքան ոչնչացված ու հեղինակազրկված չի եղել՝ ինչքան այսօր: Գուցե պարադոքսալ է, բայց առանց համակարգային ստատուս-քվոյի փոփոխության, Սերժ Սարգսյանի հեռացումն ավելի է հեղինակազրկելու իշխանությունը, որովհետև այսօրվա էլիտայում նրան փոխարինող հեղինակավոր գործիչ պարզապես չկա: Հենց անորոշությունն էլ լարվածություն է ծնել իշխանության ներսում և նրան սերտաճած քրեական միջավայրում:

Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանություն: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բնակարանը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, պատկանում է Աբովյանում հայտնի «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանին, սակայն նա տևական ժամանակ է՝ նշված բնակարանում չի բնակվում, քանի որ գտնվում է Հայաստանից դուրս։ Ակնհայտ է, որ անծանոթ հանցագործը կամ հանցագործները տեղեկացված են նրա բացակայության մասին և տեղի ունեցածը, թերևս, նախազգուշացում է:

Արթուր Հարությունյանը ժամանակին եղել է Գագիկ Ծառուկյանի «աջ ձեռքն» ու «Պալաչը», սակայն հիմա օլիգարխի հետ ունի թշնամական հարաբերություններ: Ըստ ամենայնի՝ ինչ-որ մարդիկ Հարությունյանին կանչում են նոր «ծառայության» կամ «հորդորում» են խառնակ ժամանակներում մոռանալ Հայաստան բերող ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում