Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց. ելք, որը կարող է փրկել Հայաստանը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը միակն է, որ տվել է հայկական վարորդական իրավունքի շուրջ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի քաղաքական համարժեք գնահատականը, հատկապես, որ ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինը հենց երեկ հրապարակայնացրեց Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու Մոսկվայի պահանջը:

«Զենք են վաճառում հակառակորդ պետությանը՝ մեր պաշտոնյաները հարցազրույցներ են տալիս և ասում են՝ բիզնես է, հայության դեմ չի ուղղված: Նման աբսուրդ մտքեր են արտահայտում, համաձայնագիր են խախտում ռուսները՝ էլի մեր  պաշտոնյաները, փոխանակ պաշտպանեն մեր շահերը, ասում են՝ իրավունք ունեն: Սա ուղղակի խայտառակություն է: Եթե անգամ միութենական  շրջանակներում իրենք չեն կարողանում խնդիր լուծել, իմաստը ո՞րն է մեր անդամ պետություն լինելու կամ ընդհանրապես՝ նման իշխանություն ունենալու»,- ասել է Մարուքյանը:

Ուշագրավ է, որ Մարուքյանը համադրել է ԵՏՄ-ից Հայաստանի հեռանալու և Սերժ Սարգսյանի իշխանությունը հեռացնելու պահանջները, ինչը միակ կենսունակ օրակարգը կարող է լինել Հայաստանի ընդդիմության համար: Եթե «Ելք» դաշինքը կարողանա համադրել Հայաստանի ազատության, ապագաղութացման և ժողովրդավարության պահանջները և փորձի քաղաքական ու հանրային կոնսոլիդացիա ապահովել այս խնդրով, ապա Հայաստանում միգուցե քաղաքական այլ իրավիճակ ստեղծվի մինչև 2018-ի ապրիլ, երբ լուծվելու է իշխանության հարցը:

Մարուքյանը ստեղծել է այն իրավաքաղաքական հիմքը, որը թույլ կտա «Ելք» դաշինքին խորհրդարանում նախաձեռնել ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացը: Դա պատգամավորի՝ ԵՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին հասցեագրված նամակն է, որն, ըստ էության, մերժվել է, հակառակ պարագայում երեկ նման կտրուկ տոնով չէր հնչի Վոլոդինի պահանջը:

Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ «Ելքը» խորհրդարանում պետք է նախաձեռնի ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացը, որը նաև անվստահություն կլինի Հայաստանի ռուսահպատակ իշխանությունների նկատմամբ:

Իհարկե, չպետք է միամտություն ունենալ և կարծել, որ ինը պատգամավոր ունեցող «Ելքի» նախաձեռնությունն ԱԺ-ում հաջողելու է, որովհետև խորհրդարանական մեծամասնությունն ու «Ծառուկյան» խմբակցությունը տապալելու են այն: Սակայն նույնիսկ այդ պարագայում նախաձեռնությունը պետք է ռեալիզացվի, դառնա քաղաքական ակտ:

Նախ՝ դրանով, ի դեմս «Ելքի», քաղաքական ֆորմալիզացիայի կենթարկվի հստակ այլընտրանք ունեցող ընդդիմության ստեղծումը: Մյուս կողմից՝ Ռուսաստանը Հայաստանին զիջումներ է արել այն դեպքերում, երբ վտանգ է զգացել, որ Հայաստանում սասանվում է իր ազդեցությունը: Նույն «Իսկանդերի» Հայաստանում հայտնվելու փաստը գոնե հրապարակայնացվեց 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանում հանրային տրամադրություններ էին հասունացել Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման հետ կապված:

Սակայն ամենաէականն այն է, որ «Ելքի» խորհրդարանական հնարավոր նախաձեռնությունը ԱԺ պատերից դուրս կարող է հասունացնել սպասված ֆորս-մաժորը՝ Հայաստանի ազատության և ժողովրդավարության օրակարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում