Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Սա ահաբեկիչների իշխանություն է, որն ահաբեկում է ժողովրդին. Եղիշե Պետրոսյան

«Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունն այժմ զբաղված է հասարակությանը համախմբելու, իր շարքերը համալրելու աշխատանքներով, ինչը շատ դժվար է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ Եղիշե Պետրոսյանը։

Դիտարկմանը, որ նախաձեռնությունը պասիվ է, գրեթե ոչ մի քայլ չի ձեռնարկում, թեև իր հիմնադիր ժողովի ժամանակ ներկա էին և ելույթ ունեցան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը, Եղիշե Պետրոսյանը պատասխանեց. «Մենք «Ժառանգություն» և «Համախմբում» կուսակցություններին համարում ենք մեր համակիրներ, որովհետև նրանք առաջին իսկ պահից իրենց պատրաստակամությունն են հայտնել օգտակար լինելու մեր նախաձեռնություններին, օգնելու նաև կազմակերպչական հարցերում։ Շատ մտավորական համակիրներ ունենք։

Այնպես չի, որ ձեռքներս ծալած նստած ենք, մենք անընդհատ աշխատանք ենք տանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի հայ համայնքների հետ, կաթիլ-կաթիլ աշխատանք տարվում է։ Նաև աշխատանք ենք տանում այստեղի տնտեսագետների հետ, որպեսզի «Հայք» ծրագիրը կյանքի կոչենք։ Դա «Հոգևոր Հայաստանին» միս ու արյուն տվող, ավելի առարկայական մասն է։ Ուղիղ կապի միջոցով շփումներ ունենք ԱՄՆ-ի գործարարների, մտավոր աշխարհի մարդկանց հետ»։

Նրա խոսքերով՝ հիմա հասարակությանը համախմբելու, իրենց շարքերը համալրելու աշխատանքներով ենք զբաղված. «Աշխատանքը դժվար է առաջ գնում, որովհետև այնպես է ջախջախված ու մասնատված մեր մտավորականությունը, մեր ժողովուրդը, որ շատ դժվար է այդ մասերը հավաքել։ Բայց սա կարևոր աշխատանք է, որը կանգնած է հայության առջև։ Եթե դա մեզ հաջողվի՝ մենք կլինենք շատ պինդ երկիր և խնդիրներ չենք ունենա մեր հարևանների հետ»,- ընդգծեց Եղիշե Պետրոսյանը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում