Saturday, 11 07 2026
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ինչու են ֆուտբոլասերները պնդում, որ «ԲԱՏԷ»-«Ալաշկերտ» հանդիպումը ծախված է եղել

1998 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի ազգային հավաքականի Բրազիլիայի նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակը մեր երկրում ոչ միանշանակ արձագանք ստացավ: Դիտարժան խաղի հաջորդ օրը հայ հասարակության շրջանում քննարկվող գլխավոր թեման այն էր, որ Բրազիլիան ուղղակի ծախել է խաղը: Թե որտեղից էին մեր հայրենակիցները ստացել նման տեղեկություն, դժվար է ասել:

Վերջին օրերին, ֆուտբոլասերների շրջանում խոսակցության գլխավոր թեման Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «ԲԱՏԷ»-«Ալաշկերտ» հանդիպման արդյունքն է: Մասնավորապես մեր երկրում վստահ են, որ այս հանդիպումը պայմանավորված է եղել բուքմեյքերական ընկերությունների հետ, և կողմերը 1:1 խաղալով հսկայական գումարներ են վաստակել: Ցավալի է, որ մեր չեմպիոնի ֆուտբոլային խարդախության մասին հրապարակումներ, կարծիքներ այս օրերին տեղ են գտնում սոցիալական ցանցերում, ինչպես նաև լրատվական կայքերում՝ մեկնաբանությունների տեսքով: Եթե «ԲԱՏԷ»-«Ալաշկերտ» հանդիպման ծախված լինելու մասին աղաղակող ֆուտբոլասերներն ունեն հստակ փաստեր՝ ինչո՞ւ դրանք չեն հրապարակում: Առանց որևէ հիմքերի թիմերին նման մեղադրանք առաջադրելը ոչ այլ ինչ է, քան զրպարտություն:

Վստահ ենք, որ իրականում հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ որևէ փաստեր չկան, քանզի հանդիպումն անցել է արդար պայքարում: Ֆրանսիա-Բրազիլիա հանդիպման պարագայում որոշակիորեն պարզ է, թե ինչու էր կարծիք ձևավորվել բրազիլացիների խաղը ծախելու վերաբերյալ: Այդ տարիներին Բրազիլիան ֆանտաստիկ կազմ ուներ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդոյի գլխավորությամբ: Ֆուտբոլասերներն ուղղակի չէին ուզում հավատալ, որ իրենց սիրելի թիմը կարող է ջախջախվել նման կարևոր մրցավեճում և փորձում էին պարտությունը քողարկել բրազիլացիների խաղը ծախելով:

Փորձելու համար հասկանալ, թե ինչու են ֆուտբոլասերներն այժմ խոսում «ԲԱՏԷ»-«Ալաշկերտ» հանդիպման ծախված լինելու մասին, «Առաջին լրատվական»-ը ուսումնասիրել է «ԲԱՏԷ»-«Ալաշկերտ» հանդիպման վրա բուքմեյքերական ընկերություններում կատարված խադարույքների բալասնը: Տարբեր բուքմեյքերական ընկերությունների գրասենյակներից հաջողվել է պարզել, որ այս մրցավեճում մեծ գումարներ են դրվել «ԲԱՏԷ»-ի խոշոր հաշվով հաղթանակի վրա: Մեր ֆուտբոլասերները վստահ լինելով, որ «Ալաշկերտ»-ը պարտվելու, մեծ հաշվով այսպես կոչված -1.5, -2.5 նույնսիկ -3.5 գոլերի ֆորայով խաղադրույքներ են կատարել «ԲԱՏԷ»-ի վրա: Հաջողվել է պարզել նաև, որ մեր երկրում մեծ թվով ֆուտբոլասերներ խոշոր գումարներ են վաստակել խաղադրույք կատարելով Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի Բրատիսլավայի «Սլովանի» և Երևանի «Փյունիկ»-ի միջև կայացած հանդիպումների վրա: Շատերը վստահ լինելով, որ «Փյունիկ»-ը ձախողվելու է դարձյալ, -2.5, -3.5 գոլի ֆորայով խաղադրույքներ են կատարել Սլովակիան ներկայացնող թիմի հաղթանակի վրա: Հիշեցնեք, որ Երևանում «Փյունիկ»-ը պարտվել էր 1:4, իսկ Բրատիսլավայում՝ 5:0 հաշվով:

Փաստորեն շատ ֆուտբոլասերները հաշվի առնելով մեր թիմերի խղճուկ վիճակը, գումար են վաստակում խաղադրույքներ կատարելով մրցակից թիմերի հաղթանակների վրա: Ոգևորված «Փյունիկ»-ի «հաջողությամբ», «ղումարի» սիրահար ֆուտբոլասերները հաջողությունը զարգացնելու ակնկալիքով խաղադրույքներ են կատարել նաև «ԲԱՏԷ»-ի համոզիչ հաղթանակի վրա և ձախողվել: Կորցնելով գումարներ, մեր համաերկրացիները փորձում են անհաջողության մեջ մեղադրել թիմերին խաղը ծախելու մեջ: Վերջապես Հայաստանի չեմպիոնը դրական արդյունքի է հասել լուրջ մրցակցի հետ պայքարում և նախադրյալներ ստեղծել որակավորման երրորդ փուլի դուրս գալու համար: Փոխարենը ոգևորվենք հաջողությամբ, խոսում ենք ինչ-որ խարդախությունների վերաբերյալ, փորձելով ձևավորել հասարակական կարծիք: Իսկապես ցավալի է և ամոթ:

Հ.Գ. Եթե «ԲԱՏԷ»-«Ալաշկերտ» հանդիպման ոչ արդարացի ելքի մասին բարձրաձայնող ֆուտբոլասերները հիմնավոր ապացույցներ ներկայացնեն խաղի ծախված լինելու մասին, ապա «Առաջին լրատվական»-ը պատրաստ է հրապարակել դրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում