Saturday, 18 07 2026
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Ներկայացվել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016թ. վարկանիշավորման արդյունքները

Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորման արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով: Վարկանիշավորման հետազոտությունն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԿՏԱԿ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների կրթության վարչության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է այն փաստը, որ կրթության ոլորտի բոլոր օղակները տեղեկացված լինեն միմյանց արդյունքներից։ Ըստ նրա՝ հանրակրթական հաստատությունների վարկանիշավորման գործընթացում կարևորվում է ոչ միայն արդյունքների ամփոփումը, այլ նաև դրանց հիման վրա դպրոցների գործունեության բարելավումը։ ԿԱԻ տնօրենը հույս է հայտնել, որ վարկանիշավորման արդյունքները կնպաստեն հանրակրթության ոլորտի առաջընթացին։

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման նպատակը դպրոցների թույլ և ուժեղ կողմերի վերհանման շնորհիվ համակարգին աջակցելն է: «Մենք պատրաստ ենք ներկայացնել համեմատական ցուցանիշների վերլուծությունը, որպեսզի դպրոցներն իրենք կարողանան գնահատել սեփական խնդիրները և պլանավորեն, թե հետագա աշխատանքում ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն»,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը:

Աշխատաժողովին ներկայացվել են 2016 թվականի վարկանիշավորման արդյունքների երկրորդային վերլուծության արդյունքները։

Քննարկումներ են ծավալվել 2017 թվականին իրականացվելիք վիճակագրական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ` դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի համատեքստում: Վերլուծության համար կիրառվել են 2015 և 2016 թվականների վարկանիշավորման տվյալները, որի համար ընտրվել են հանրապետության բոլոր դպրոցները՝ բաժանված ըստ գյուղական և քաղաքային բնակավայրերի: Վերլուծության ծածկույթը ներառում է շուրջ 1,379 դպրոցի, 34,991 ուսուցչի և 352,416 աշակերտի տվյալ: Վերլուծության նպատակն էր՝ պարզել աշակերտների կրթական արդյունքի կապը դպրոցական միջավայրի մի շարք գործոնների հետ: Կիրառվել է կոռելացիոն վերլուծության մեթոդ՝ համապատասխան ճշտումներով՝ կապված փոփոխականների բնույթի և բաշխվածության հետ:

Աշակերտների կրթական արդյունքները սահմանվել են երկու խումբ ցուցանիշներով՝ «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» և բնագիտական առարկաների տարեկան ավարտական և միասնական քննությունների միջին գնահատականներ և հաջորդ կրթական մակարդակում կրթությունը շարունակող աշակերտների թվաքանակ: Համաձայն վերլուծության արդյունքների՝ կրթական ձեռքբերումները կապված են այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են՝ ուսուցիչների կրթությունը, տարիքը, նախընտրությունները: Նշվել է, որ այս հանգամանքը բազմիցս ապացուցվել է միջազգային TIMSS, PIRLS, PISA հեղինակավոր հետազոտություններով: Աշակերտների արդյունքի վրա միջավայրային ազդեցության գործոնները սահմանվել են ուսուցիչների բնութագրիչներով, մասնավորապես կրթական աստիճանով և տարակարգի առկայությամբ: Որոշ վերապահումներով աշակերտների կրթական արդյունք է համարվել նաև օլիմպիադաների մասնակցող աշակերտների քանակը:

Վերլուծության մեջ անդրադարձ է կատարվել նաև դպրոցի կառավարմանը վերաբերող գործոնների և աշակերտի կրթական արդյունքի կապին: Մասնավորապես, դիտարկվել է դպրոցում իրականացվող ծրագրերի քանակը և բյուջեի պլանավորումը:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը, որն իր մեջ ներառում է դպրոցների և մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգերը և նախատեսում է 2018 թվականին ներառել նաև նախադպրոցական ոլորտը։ Հիմնականում խոսելով դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի մասին՝ Արտակ Պողոսյանը ներկայացրել է համակարգի հնարավորությունները, որոնք են՝ հանրակրթությունը բնութագրող ցանկացած տիպի հաշվետվություններ կառուցելու, ստանալու և դրանք քաղաքականության մշակման մեջ կիրառելու ձևերը։ Համակարգը հնարավորություն է տալիս բացառել սովորողի կրկնակի հաշվառումը հանրակրթությունում, աշակերտի՝ կրթությունից դուրս մնալու վտանգը կրթության բոլոր մակարդակներում։ Բացի այդ, հաշվետվությունները բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համար հնարավորություն են ստեղծում ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը։

Հաշվետվությունները կառուցվում են դպրոցներից հավաքագրված տվյալների հիման վրա՝ աշակերտ /թվաքանակ, տարիք, սեռ, կրթության առանձնահատուկ պայմանի գնահատում, փախստականի կարգավիճակ, առողջությանը վերաբերող և այլ տվյալներ/, ուսուցիչ /կրթություն, վերապատրաստում, աշխատանքային փորձ, մասնագիտական փորձ և այլն/, դպրոցի շենքային պայմաններ /հիմնական և շենքի ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող տվյալներ/։ Համակարգը հնարավորություն է տալիս նաև յուրաքանչյուր դպրոցի համար ստեղծել տարիֆիկացիոն մատյան, որը հասանելի կլինի ՀՀ մարզպետարանների համար։ Համակարգի ելքային արդյունքերից են նաև ՀՀ դպրոցների անվտանգության և անձնագրերի էլեկտրոնային քարտեզները։

Աշխատաժողովի արդյունքում Երևան քաղաքի և ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տվյալների հավաքագրման գործընթացում առավել սերտ համագործակցության վերաբերյալ։

Ամփոփելով աշխատաժողովի աշխատանքները՝ մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ՝ վարկանիշավորման համակարգի արդյունավետության բարելավման, տվյալների հավաքագրման և այլ հարցերի հետ կապված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում