Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Գիտությունների թեկնածու դասախոսին առևանգողն ու ծեծի ենթարկողը նշանակվեց կրթության փոխնախարար

Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանն երեկ նշանակվել է կրթության և գիտության նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, որ նա Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի հովանավորյալն է, մտերիմը, որի շնորհիվ էլ նախորդ գումարման պատգամավոր էր դարձել: Հիշեցնենք, սակայն, որ պատգամավորի մուտքն ԱԺ համընկավ նրա շուրջ պայթած սկանդալով: Վահրամ Մկրտչյանն ինչ-ինչ խնդիրներից ելնելով՝ առևանգել, ծեծի էր ենթարկել իր բիզնես-գործընկերոջը՝ ԵՊՏՀ դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին:

Վահրամ Մկրտչյանը Արտակ Ղուկասյանի հետ համատեղ տարադրամի փոխանակման կետ էր ունեցել, որն աշխատեցնելու ընթացքում առաջացած ինչ-ինչ խնդիրների պատճառով, 2013-ի մայիս ամսին Վահրամ Մկրտչյանը մի քանի այլ անձանց հետ մտել էր Արտակ Ղուկասյանի բնակարան, Արտակի հորից ու կնոջից պահանջել էր տանը եղած ամբողջ ոսկեղենը՝ սպառնալով, որ եթե չբերեն ոսկիները, իրենց տղան տուն չի գա: Ստանալով տանը եղած ամբողջ ոսկին՝ Վահրամ Մկրտչյանն իր շքախմբի հետ հեռացել էր, որից հետո միայն հաջորդ օրը երեկոյան էր Արտակը տուն եկել ծեծված, կապտուկներով և արյունոտ հագուստով: Տուժողն իրավապահներին չէր դիմել, քանի որ Վահրամ Մկրտչյանը սպառնացել էր, որ եթե բողոքի, ապա հաջորդը երեխաներն են լինելու, և ավելացրել էր, որ բողոքելու դեպքում էլ արդյունքի չեն հասնի, քանի որ ինքն ապարանցի է, Աղվան Հովսեփյանի հայրենակիցը, և «երբ ուզի, Արտակին կնստեցնի»:

Ու թեև պատգամավորը հերքել էր իր մասնակցությունն այդ դեպքին և մի բան էլ պնդում է, որ Արտակ Ղուկասյանն է իրեն խաբել և հսկայական գումարներ է պարտք իրեն, սակայն Արտակի հարազատները պնդում էին, որ այս ամբողջ պատմությունը՝ առևանգումը, ծեծը, ունեցվածքի խլումը, ապա նաև Արտակի կալանավորումն իրականացվել էին Վահրամ Մկրտչյանի թեթև ձեռքով:

Արտակ Ղուկասյանի հարազատները 2014 թվականին «Առաջին լրատվական»-ին էին տրամադրել դեպքից հետո Արտակի ծեծված լինելը փաստող լուսանկարները՝ որպես ապացույց, և պնդում էին, որ դա արվել է Վահրամ Մկրտչյանի, նրա սանիկի՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության բաժնի պետ Արման Սարգսյանի, նրա եղբոր՝ Գուրգեն Սարգսյանի և մի քանի այլ «հաստավիզների» ձեռքով:

Այս ամենը թերևս հաստատվեց նաև դատարաում, քանի որ տևական քննությունից հետո Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց Արտակ Ղուկասյանին և ազատ արձակեց նրան: Վահրամ Մկրտչյանը և մեղադրող դատախազը, սակայն, բողոքարկեցին դատական ակտը և Վերաքննիչ դատարանը բավարարելով նրանց պահանջը, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և գործը ուղարկել նոր քննության:

Ներկայումս այս գործով նոր քննություն է ընթանում և ԿԳ նորանշանակ փոխնախարարը ներգրավված է որպես տուժող, սակայն նիստերին չի ներկայանում:

 

Այս գործով հաջորդ դատական նիստը կայանալու է հենց վաղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում