Saturday, 04 05 2024
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

ԱՄՆ-ը և Ֆրանսիան նոր մարտահրավեր առաջադրեցին Հայաստանին. Կովկասը այլևս ռուսական ազդեցության գոտի չէ

Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հայտարարությունները՝ Հայաստանի էներգետիկ ոլորտում խոշոր ներդրումներ անելու հետաքրքրության մասին, ունեն տնտեսական կարևոր նշանակություն, բայց էլ ավելի կարևոր է հարցի քաղաքական կողմը: Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը մի քանի տեսանկյունից է բացատրում այդ հայտարարությունները՝ տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական և էներգետիկական:

Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բացատրեց, որ ըստ էության՝ ամերիկացիներն ու ֆրանսիացիները քաղաքական այս ուղերձով ստուգում են Հայաստանի ինքնիշխանության աստիճանը՝ շատ լավ հասկանալով էներգետիկ ոլորտի ռազմավարական նշանակությունը և շատ լավ իմանալով այն, որ Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանից էներգետիկ հարցերում: Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան կամ Արևմուտքն ընդհանրապես նաև հասկացնում են ռուսներին նման հայտարարություններով, որ Կովկասը այլևս ռուսական ազդեցության գոտի չէ:

«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան նոր մարտահրավեր են առաջադրում Հայաստանի իշխանություններին՝ ստուգելով, թե Հայաստանը իսկապես ինքնիշխա՞ն պետություն է, թե՞ ոչ: Նրանք ճիշտ տեղը խփեցին Հայաստանի իշխանություններին, խփեցին սրտին, քանի որ գիտեն՝ էներգետիկ ոլորտում Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ, ուրեմն ամերիկացիները և ֆրանսիացիները ուզում են ստուգել, թե արդյոք Հայաստանի իշխանությունները կարո՞ղ են ինքնուրույն, անկախ որոշում կայացնել, թե՞ ոչ»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Երկրորդ հանգամանքը, փորձագետի կարծիքով, Վաշինգտոնի և Փարիզի ցանկությունն է, որպեսզի Հայաստանը հավասարակշռի կամ դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները այլ պետությունների հետ՝ թուլացնելով կախվածությունը Ռուսաստանից:

«Արևմտյան պետությունները գիտեն՝ քանի դեռ Հայաստանը այդ գետնի վրա չի համագործակցում նաև այլ երկրների հետ, իր համար շատ դժվար է լինելու անվտանգության և ժողովրդավարության հարցերում, ղարաբաղյան հարցում խաղաղության գործընթացը շարունակելու առումով: Սա երկրորդ հանգամանքն է»:

Ոչ պակաս ուշագրավ է երրորդ գործոնը: Այն կապված է արցախյան հիմնախնդրի հետ: Կայծ Մինասյանի խոսքով՝ հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը ցույց է տալիս, որ Հայաստանը, կարծես, «խելոք աշակերտը» լինի միջազգային հանրության աչքերում, իսկ Ադրբեջանը՝ «չար աշակերտը», և այս իմաստով՝ Արևմուտքի պետությունների «առաջադրանքը» Հայաստանին նշանակում է, որ Հայաստանը կարևոր խաղացող է տարածաշրջանում:

Վերջին գործոնը կապված է աշխարհում և հատկապես Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում էներգետիկ քաղաքականության որոշակի էվոլյուցիայի հետ: Ավելի պարզ ասած՝ էներգետիկ շուկայում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները և հատկապես նավթի համաշխարհային գների կտրուկ անկումը ցույց տվեցին, որ նավթի ու գազի դարաշրջանը աստիճանաբար ավարտվում է: Համենայն դեպս, ածխաջրածնային ռեսուրսները, որպես էներգետիկ և քաղաքական գործոն, սկսել են զիջել իրենց դիրքերը համաշխարհային քաղաքականության մեջ: Եվ բացի դրանից՝ Արևմուտքի զարգացած պետությունները աստիճանաբար զարգացնում են էներգիայի այլընտրանքային՝ էկոլոգիապես ավելի անվտանգ աղբյուրների վրա հիմնված էներգետիկան՝ «վերականգնվող» կամ «կանաչ» էներգետիկան, որի զարգացման անհրաժեշտության մասին խոսում էին Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները Հայաստանում: Հայաստանը, ի դեպ, բավական կարևոր նշանակություն ունի նաև այս առումով: Կայծ Մինասյանը փաստում է, որ արևային ջերմությունը Հայաստանում բավական ուժեղ է, այստեղ տարվա 10 ամիսների ընթացքում արև կա:

«Գիտեք, որ նավթի և գազի ժամանակաշրջանը ինչ-որ տեղ ավարտվել է: Կան էներգիայի նոր աղբյուրներ՝ արևային, ֆոտովոլտային և այլ տեսակների էներգիա: Դա նշանակում է, որ Հայաստանը հատուկ նշանակություն ունի տարածաշրջանում, որովհետև Հայաստանում շատ արև կա, տարվա մեջ, կարծեմ, 10 ամիս արև կա: Դա էներգիայի մեծ աղբյուր է, և արևմտյան ընկերությունները շատ լավ գիտեն դրա մասին, տեսնում են, որ այս ոլորտում ապագա կա: Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Վրաստանին՝ հետագայում, կամ, օրինակ, Իրանին: Ուզում եմ ասել, որ իսկապես բացառիկ երևույթ է Հայաստանի համար, և կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները և հանրությունը աստիճանաբար սկսում են գիտակցել, որ ապագան միայն նավթի և գազի մեջ չէ, էներգիայի այլ աղբյուրներ կան:

Այսպիսով՝ բացատրությունները սրանք են՝ տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական և ուղղակի էներգետիկական»:

Ինչո՞ւ են Արևմուտքի պետությունները հենց այս փուլում հղում քաղաքական այս ուղերձը Հայաստանին, և ո՞վ է այդ ուղերձի գլխավոր հասցեատերը, հայկական կո՞ղմը, թե՞ պաշտոնական Մոսկվան:

Պատասխանելով հարցին՝ Կայծ Մինասյանը կարծիք հայտնեց, որ թերևս Արևմուտքում վերջապես հասկացել են, թե որքան է Հայաստանը կախված Ռուսաստանից, այսօր ավելի շատ է կախված, քան էր 10 տարի առաջ:

«Չգիտեմ՝ ով պիտի որոշի: Արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Գազպրոմի նախկին ղեկավարը, երաշխավորություն չէ՞ Ռուսաստանի համար, որ ռուսական շահերը Հայաստանում պաշտպանված են: Բայց Կարապետյանը կարող և խելացի մարդ է և վստահաբար պիտի զարգացնի կամ շարունակի հարաբերությունները Արևմուտքի հետ: Ուրեմն այս գետնի վրա բավական անորոշ վիճակի մեջ ենք: Այս պահին, կարծում եմ, երկու պատճառ կա: Առաջինը՝ վստահաբար ուզում են, որ Հայաստանը ինքնիշխան պետություն լինի: Արևմուտքը միշտ ուզեցել է, որ Կովկասի երեք պետությունները ինքնիշխան պետություն լինեն: Ռուսաստանը՝ ճիշտ հակառակը, ուզում է, որ այս երեք պետությունները տկար քաղաքական իշխանություն ունենան:

Երկրորդ պատճառը կապված է Ղարաբաղի հետ: Այնքան հույսեր կան, որ Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով կլուծվի, և այդ շեշտը շատ կարևոր է, որ կարևորություն են տալիս Հայաստանին օգնելուն: Դա ուղղված չէ Ադրբեջանի դեմ, բայց անուղղակի ձևով ցույց է տալիս, թե ցանկանում են օգնել Հայաստանին՝ շրջանցելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը: Ուրեմն սա ևս կարևոր պատճառներից է, մանավանդ որ հարևանը՝ Իրանը, շատ կարևոր պետություն է:

Մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա՝ պատահական չէ, որ նշված հայտարարությամբ հանդես եկած Արևմուտքի երկու պետությունները՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, նաև Մինսկի խմբի համանախագահներն են: Կարծում եմ՝ ուզում են ցույց տալ Ռուսաստանին, որ Կովկասը այլևս ազդեցության գոտի չէ, այսինքն՝ Կովկասը կարևոր շրջան է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի համար: Այսպես պիտի բացատրենք դեսպանների առաջարկները: Նրանք չեն ուզում դուրս գալ տարածաշրջանից, բայց նաև ուզում են ստուգել կամ պատասխանատվության կանչել Հայաստանի իշխանություններին՝ համաձա՞յն եք, պատրա՞ստ եք, այդ որոշումը դուք պիտի կայացնեք և ինչպես պիտի կայացնեք:

Վերջին հաշվով, Հայաստանը շուտով պիտի ստորագրի նոր համաձայնագիր Եվրամիության հետ, եթե, իհարկե, խոչընդոտներ չլինեն: Ուրեմն փորձ է արվում նախապատրաստել նաև այդ դաշտը: Մի խոսքով՝ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ուզում են, որ Հայաստանը դուրս գա հետխորհրդային կարգավիճակից, և դա ունի երկու պայման: Այս պայմաններից մեկը կապված է ղարաբաղյան հարցի և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման, մյուսը՝ տնտեսական հարցերի և Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը վերացնելու խնդրի հետ»,- եզրափակեց Կայծ Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում