Thursday, 16 07 2026
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:15
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս

ԱՀԿ-ն առաջակում է ՀՀ-ում վերանայել ուղեգրման սկզբունքները` բարձրացնելով ԱԱՊ բժշկի դերակատարումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագիտական խմբի հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ նախարար Լևոն Ալթունյանին, փոխնախարարներին և ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացվել են այցի ընթացքում իրականացված աշխատանքները, դիտարկումները և առաջարկությունները: Մասնավորապես, ԱՀԿ փորձագիտական խմբի ղեկավար Գորան Կարսոնն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում կրթական գործընթացների բարելավմանը։ Նրա հավանությանն են արժանացել նախարարության կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացմանը, կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն ուղղված աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՀԿ փորձագետը կարևորել է նաև խրախուսական վարձատրության մեխանիզմների ներդրման, բժշկական օգնության և սպասարկման գործընթացում պացիենտների լիազորությունների ընդլայնման հարցերը:

Գորան Կարսոնը նշել է, որ առավել արդյունավետ են ընտանեկան բժշկության խմբային պրակտիկաները թե՛ աշխատանքների կազմակերպման և կառավարման, թե՛ բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման առումով: Նա առաջարկել է վերանայել ուղեգրման սկզբունքները` բարձրացնելով ԱԱՊ բժշկի դերակատարումը։

Քննարկվել են ԱԱՊ օղակի վերակազմավորմանը, ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը, ցերեկային ստացիոնարի ձևով ծառայությունների մատուցանն առնչվող և շտապ բժշկական օգնության ծառայության բեռնաթափմանն ուղղված հարցեր։

Խմբի անդամ Աննա Կորոտկովան հակիրճ ներկայացրել է ՌԴ-ում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` առաջարկելով ելնել առկա պահանջարկից և որակական ցուցանիշներից։

Փորձագիտական խմբի անդամ Տատյանա Տրուպեչը ներկայացրել է Խորվաթիայում էլեկտրոնային առողջապահության ներդրման արդյունքները` առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կառավարումը, դրանց համար հատուկ հարթակների ստեղծումը, ԱԱՊ օղակի ըստ կատարողականի խրախուսական վարձատրության հիմքում դրված ցուցանիշների վերանայումը, որակական ցուցանիշների ներառումը և բիզնես-գործընթացների բարելավումը:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարությանն իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանում ԱԱՊ օղակի զարգացմանն աջակցելու նպատակով փորձագետների խումբ ուղարկելու համար։

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ամփոփելով ԱՀԿ փորձագիտական այցի ընթացքում իրականացված համատեղ աշխատանքները, նշել է, որ խումբն առաջիկայում հանդես կգա զեկույցով` մանրամասն ներկայացնելով առաջարկները և ԱԱՊ օղակի բարեփոխումներին ուղղված իրենց մոտեցումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում