Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությունից առաջ շատ էին ասեկոսեները, որ նա անընդհատ վիճաբանելու է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ:
Բայց տրանսֆերից հետո պատկերն ամբողջովին այլ է: Հարավամերիկացիները մտերմացել են, և բացի խաղադաշտում հաջող համագործակցությունից շփվում են նաև դրա սահմաններից դուրս:
Ահա և նրանք հանդիպել էին միմյանց, իսկ հանդիպմանը ներկա էին նաև նրանց որդիները:






































