ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը և կոչ է արել Չինաստանին կոշտ միջոցառումներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ։
«Հյուսիսային Կորեան հենց նոր հերթական հրթիռն արձակեց։ Այդ տղան (Կիմ Չեն Ին) կյանքում կարո՞ղ է ավելի լավ բան անել։ Դժվար է հավատալ, որ Ճապոնիան ու Հարավային Կորեան կշարունակեն հանդուրժել։ Հավանաբար Չինաստանն իր քայլը կանի և մեկընդմիշտ վերջ կդնի այս անհեթեթությանը»,-գրել է նա։






































