Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Ճանապարհային ոստիկանությունում բացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն

Ճանապարհային ոստիկանության 81-ամյակի օրը բացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնը։ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ նշված է. «ԽՍՀՄ ՆԳԺԿ Հայաստանի վարչության պետի 1936 թվականի մարտի 25-ի N 162 հրամանով խճուղային ճանապարհների բաժնում ստեղծված պետավտոտեսչությունը տրվեց միլիցիային: Ստորաբաժանումն ուներ ընդամենը 8 հաստիք: 1936թ. այս օրը ԽՍՀՄ-ում ընդունվեց պետավտոտեսչության կանոնադրությունը և այդ օրն էլ դարձավ պետավտոտեսչության կազմավորման օր։

Հուլիսի 3-ին, ճանապարհային ոստիկանությունում տոնական տրամադրություն էր։ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավարության ուղեկցությամբ շրջեց վարչության շենքում, ծանոթացավ վերջին շրջանի նորամուծություններին։ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Սա ճանապարհային ոստիկանության համակարգի վերջին նորամուծությունն է։ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն ու տեխնիկային։ Կենտրոնը հնարավորություն ունի 1-77 հեռախոսահամարով թեժ գծով միաժամանակ ընդունել մինչև վեց հեռախոսազանգ, բացի այդ, հնարավորություն է ստեղծվել օնլայն ռեժիմով հետևելու այն խաչմերուկների երթևեկությանը, որոնք կահավորված են Ճանապարհային ոստիկանության տեսախցիկներով: Օպերատիվ կառավարման կենտրոնի առկայությունը հնարավորություն կտա առավել օպերատիվ արձագանքել քաղաքացիների ահազանգերին։

Հասարակության հետ կապն առավել արդյունավետ և բազմակողմանի դարձնելու համար արդեն իսկ գործում է Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջը, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել և ստանալ հուզող հարցերի պատասխանները։

Տեսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացված վարչական ակտերի ծանուցման հնարավորություններն առավել ընդլայնելու նպատակով հուլիսի 3-ից «Հայփոստ» ՓԲԸ ընկերության ՀՀ տարածքում գտնվող բոլոր մասնաճյուղերում ցանկացած անձ կարող է ստանալ տեսահսկվող համակարգերով արձանագրված իրավախախտումների վիճակագրությունը և տեղում վճարել տուգանքները:

Օպերատիվ կառավարման կենտրոնի բացումից հետո ոստիկանության պետի տեղակալը 7 քաղաքացու հանձնեց ոստիկանության լեյտենանտի ուսադիրներ։ Նրանք աձագանքել էին Ճանապարհային ոստիկանության հրավերին ճանապարհապարեկային ծառայությունում աշխատելու համար, մասնակցել էին համապատասխան հարցազրույցներին, և ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստացել սպայի կոչում ու նշանակվել Ճանապարհային ոստիկանությունում ծառայության։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2017 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի ամփոփիչ օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՃՈ բոլոր ստորաբաժանումների պետերը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Սամվել Հովհաննիսյանը բավարար գնահատեց կատարված աշխատանքը և հույս հայտնեց, որ ճանապարհային ոստիկանությունը կշարունակի կատարելագործման գործընթացը։

Հայաստանի 81-ամյա Ճանապարհային ոստիկանությունը մշտապես բարեփոխվող ու արդիականացող կառույց է, որի պրոֆեսիոնալ ու տեխնիկական կարողությունները ծառայում են մեկ նպատակի՝ ապահովել անվտանգ երթևեկություն, պահպանել երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում