Sunday, 12 07 2026
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Ի՞նչ սպասել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին՝ ավստրիական Մաուերբախ քաղաքում: Երկրների արտգործնախարարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը տեղի է ունենալու հուլիսի 11-ին՝ ավստրիական Մաուերբախում: Սպասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով միջնորդները նույնպես կմասնակցեն հանդիպմանը:

Երևանում և Բաքվում արդեն, ըստ էության, հաստատել են հանդիպման փաստը: Անշուշտ, բանակցությունները` թեկուզ կանխատեսելի ոչ դրական ելքով, գերադասելի են ռազմական գործողություններից, մանավանդ, երբ անցկացվում են ոչ թե միջնորդներից մեկի, օրինակ, Ռուսաստանի սեպարատ նախաձեռնությամբ, այլ ԵԱՀԿ հովանու ներքո:

Մյուս կողմից` պետք չէ ակնկալել, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը բեկում է մտցնելու կարգավորման գործընթացում կամ խաղաղություն է բերելու տարածաշրջանին: Խոսքը, եթե ավելի ճշգրիտ ձևակերպենք, նույնիսկ ոչ թե բանակցությունների, այլ ընդամենը մեկ հանդիպման մասին է, որն, ըստ ամենայնի, չի դնելու ինչ-որ գործընթացի մեկնարկ: Երևանում շարունակում են պնդել, որ հրաժարվում են կարգավորման բովանդակային քննարկումներից, քանի Ադրբեջանը չի կատարել հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրմանը վերաբերող Վիեննայի պայմանավորվածությունները, Բաքվում` հակառակը, շեշտը դնում են ստատուս-քվոն փոխելու անհրաժեշտության վրա: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների:

Նման տարբեր օրակարգերը հիմք են տալիս ենթադրելու, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավելի շատ արարողակարգային է լինելու, և երկու արտգործնախարարները չեն կարողանալու պայմանավորվել անգամ Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման հարցում:

Իհարկե, երկխոսությունը պատերազմից լավ է, սակայն չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր հանդիպման ձախողում ավելի է մեծացնում պատերազմի վտանգը, մանավանդ, որ Բաքուն սովորություն ունի նման հանդիպումները նախորդել և հաջորդել սահմանային սադրանքներով: Այս պարագայում` հատկապես առաջնային է դառնում հայկական զինուժի զգոնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում