Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Չկա՛ զենքով հային փրկություն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Ժիրայր Սէֆիլյանի ու մյուսների դատավարությունը: Նույն խեղկատակությունն էր, հեղափոխության ֆարսը, որ մեզ ծանոթ է «Սասնա ծռերի» դատավարությունից: Այսօր դատարանի դահլիճում հեղափոխական «քսիֆներ» չեն եղել, փոխարենը ամբաստանյալների ոտքի կանգնել-չկանգնելու հարցը վերածվել է Հայաստանի իշխանությանը ու նրա դեմ ընդվզողների հերթական ջրբաժանի: Այսպիսի բովանդակազուրկ քաղաքական օրակարգով էլ ապրում ենք: Դատավարությունները դարձել են մեր քաղաքական կյանքի ինդիկատորը` բացահայտելով իշխանությունների ռեպրեսիվ ու ապստամբ ներկայացողների իռացիոնալ օրակարգը:

Ամբաստանյալների նկատմամբ իրավապահների խոշտանգումներն ու «սամասուդը» արդարացված չեն որևէ պարագայում, որովհետև պետք է պաշտպանված լինեն անգամ ահաբեկիչների դատավարական բոլոր իրավունքները: Մյուս կողմից` իշխանությունների ձեռագիրն արդեն քսան տարի չի փոխվում՝ ծեծը, ջարդը, խոշտանգումները բոլորիս ծանոթ են և այստեղ նորություն չկա:

Նորը պետք է լիներ «ծռերի» ասելիքը, քաղաքական օրակարգը, որպեսզի դատավարությունները մագնիսի դեր կատարեին փոփոխության ձգտող Հայաստանի քաղաքացիների համար: Խնդիրը նույնիսկ այն հարթության մեջ չէ` «ծռերին» ահաբեկի՞չ ենք համարում, թե՞ ոչ, այլ այն, որ նման օրակարգով երկրում հնարավոր չէ փոփոխությունների հասնել: Եթե մեկ տարի առաջ «ծռերը» ոչնչի չհասան զենքը ձեռքներին, հաջողություն չեն ունենալու այսօր` դատարանի կիսադատարկ դահլիճներում: Եթե անցած տարվա հուլիսին մեր ժողովրդին չի միավորել զինված ապստամբության գաղափարը, երբ կատարվել էր կոնկրետ գործողություն, ապա այսօր մարդիկ հաստատ անտարբեր են լինելու դատական դահլիճից կամ բանտերից հնչող ապստամբության կոչերի հանդեպ:

Զենքը քաղաքականության գործիք չէ, առավել ևս, այն միջոցը չէ, որով հնարավոր է հասնել փոփոխությունների: Այս ճշմարտությունն անցած մեկ տարվա ընթացքում «ծռերը» պետք է հասկացած լինեին, եթե իրապես ձգտում են փոփոխությունների և չեն ուզում ծառայել կամ ծառայեցվել Սերժ Սարգսյանին: Մեր ժողովուրդն ու միջազգային հանրությունը զինված պայքարը չեն ընդունում` դա համարելով ահաբեկչություն, և «ծռերը» նոր ասելիքի, քաղաքական ուղերձների, բովանդակության, օրակարգի խնդիր ունեն, հատկապես, եթե ուզում են ապացուցել, որ անցած տարի իրենց արածը ոչ թե ահաբեկչություն, այլ հուսահատությունից և անելանելիությունից դրդված քայլ է եղել: Դժբախտաբար, դատական գործընթացները հակառակ տրամաբանությամբ են ընթանում` ամբողջովին բացահայտելով «ծռերի» քաղաքական սնանկությունը, լեգիտիմացնելով Սերժ Սարգսյանի գործողությունները:

Կատարյալ ողբերգություն է, որ ինստիտուցիոնալ ընդդիմության բացակայության ֆոնին Սերժ Սարգսյանի «քարանձավային» իշխանության այլընտրանքը, ըստ էության, ահաբեկչությունը խրախուսող ուժերն են: Հայաստանի ժողովուրդն ընտրություն չունի, միջազգային հանրությունը` նույնպես: Ստիպված հույսները դրել են մի «գազավիկի» վրա, որի ժպիտի խորքում կոռուպցիայի դեմքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում