Հայաստանն ու Վրաստանը ուս ուսի հաղթահարել են ժամանակի և պատմության փորձությունները, տնտեսական և քաղաքական ամենաբարդ մարտահրավերները, ինչն էլ կանխորոշել է միջպետական հարաբերությունների զարգացումը: Այս մասին հունիսի 29-ին հայ-վրացական գործարար համաժողովի ժամանակ ասաց ՀՀ տնտեսականզարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նրա խոսքով` այդ ամենի արդյունքում ունենք տնտեսական զարգացման լուրջ հեռանկարներով անցած պետություններ:
«Ես և իմ վրացի գործընկերը քննարկել ենք, որպեսզի երկու երկրների գործարարները կարողանան օգտվել ազատ տնտեսական գոտիների արտոնյալ ռեժիմներից: Ինչպես նաև քայլեր կձեռնարկենք, որպեսզի երրորդ երկրներից մեր ներմուծումները փոխարինվեն հայ-վրացական ապրանքներով»,- ասաց Կարայանը` հավելելով, որ աշխատանքներ պետք է իրականացնեն նաև զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես` տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:










































