Հունիսի 16-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 34 MS 440 պետհամարանիշով միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հոսպիտալացվել է Ճամբարակի ԲԿ: