Tuesday, 30 04 2024
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը

«Սասնա ծռերի» նկատմամբ խրախուսական նորմեր են կիրառվել․ ուշագրավ մանրամասներ

Անցյալ տարի «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո ամբողջ ընթացքում իրավապահ մարմինների ներկայացուցիչները խոսում էին այն մասին, որ եթե խմբի անդամները վայր դնեն զենքերը, կամովին հանձնեն պատանդներին և ազատեն գնդի տարածքը, ապա նշված պայմանները կատարելու դեպքում զինված խմբի անդամները կօգտվեին օրենսդրությամբ նախատեսված խրախուսական նորմերից. կմեղմվեր նրանց քրեական պատասխանատվության չափը կամ որոշ դեպքերում նրանք կազատվեին քրեական պատասխանատվությունից:
«Այն անձինք, որոնք ապօրինի զենք-զինամթերքով են գտնվում այնտեղ, եթե պատանդներին բաց թողնեն, պատասխանատվության կենթարկվեն առավելագույնը ապօրինի զենք- զինամթերք պահելու համար: Մյուս երկու արարքների համար ընդհանրապես որևէ պատասխանատվության չեն ենթարկվի»,- անցած տարի ընդգծել էր գլխավոր դատախազը:

Այսօր, երբ մեղադրանքները հաստատված են և գործն արդեն դատարանում է, պարզ է դառնում, որ խրախուսական նորմերը ոչ ամբողջությամբ են կիրառվել, կամ ավելի ճիշտ՝ կիրառվել են ընտրողաբար: «Սասնա ծռերին» երկու հանցանքում են մեղադրում: Սկզբում մեղադրում էին գունդը գրավելուց հետո ոստիկան պատանդներ պահելու համար: Հետո, երբ ոստիկան պատանդները ազատ արձակվեցին, «Սասնա ծռերի» նկատմամբ կիրառվեց խրախուսման նորմը, և նրանց նկատմամբ ոստիկան պատանդներ պահելու համար մեղադրանք չառաջադրվեց: Բայց ինչն է զավեշտալի, ով որ մեղադրվում էր պատանդ վերցնելու մեջ, նրանց վրա չդրվեց այդ մեղադրանքը, կիրառվեց խրախուսական նորմը, սակայն այդ մեղադրանքը որպես օժանդակող դրվեց Կարո Եղնուկյանի վրա: Դրա համար Կարո Եղնուկյանը մինչև հիմա կալանավորված է այդ անհեթեթության հիման վրա: Այսինքն՝ խրախուսման նորմը կիրառվեց «Սասնա ծռերից» մեծամասնության վրա, բայց ոչ օժանդակողների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի» գործով փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի նախաքննությամբ հաստատվել է նաև, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:

Հաջորդ հոդվածը, որով մեղադրվում էին «Սասնա ծռերը»՝ շենք շինություն գրավելն ու պահելն է: Այս մասով էլ «Սասնա ծռերից» 21 հոգու նկատմամբ այս հոդվածով մեղադրանք չառաջադրվեց: Խոսքը նրանց մասին է, ովքեր ՊՊԾ գնդի գրավման վերջին օրը զենքերը վայր դրեցին և հանձնվեցին: Նրանց նկատմամբ ևս կիրառվելէ խրախուսական նորմ և շենք շինություններ զավթելու մասով մեղադրանք չդրվեց, քանի որ նրանք հոժարակամ հանձնվեցին: Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝ այստեղ ևս զավեշտալի մաս կա, քանի որ կրկին նորմը կիրառվել է հայեցողաբար: Վարուժան Ավետիսյանի և մյուսների մասով չի կիրառվել, բայց Կարո Եղնուկյանի վրա դրվել է այդ հոդվածը, որպես օժանդակողի: «Այսինքն՝ Եղնուկյանի վրա կիրառվել է և՛ 218, և՛ 219 հոդվածները: Խրախուսական նորմերից օգտվել են «Սասնա ծռերի» տղաները, բայց Եղնուկյանը չի կարողացել օգտվել: Այսինքն՝ խրախուսանքի նորմը լիարժեքորեն չի կիրառվել: Եթե կիրառվեր, ապա որևէ մեկին չպետք է մեղադրանք առաջադրվեր շենք-շինություններ զավթելու մեջ, քանի որ այդ շենք-շինությունները հանձնվել են, իսկ գրավողները հրաժարվել են իրենց պահանջներից»,- նկատեց փաստաբանը:

Նրա խոսքերով՝ խրախուսական նորմերը չեն կիրառվել նրանց նկատմամբ, «ում բախտը չի բերել և ընթացքում հրազենային վիրավորում ստանալով դուրս է բերվել ՊՊԾ գնդի տարածքից»: «Այսինքն՝ անձի բախտը չի բերել, որ իշխանության ներկայացուցիչներն իր վրա կրակել են, դրան էլ գումարած՝ 219 հոդված են դրել, որը 8-15 տարի պատժաչափ է սահմանում: Սա զավեշտալի է: Չի կարելի օրենքը կիրառել ձեռի հետ, մոտավորապես, ընտրողաբար: Օրենքի կիրառումը պետք է տրամաբանություն ունենա: Քաղաքացին պետք է հասկանա, ինչու է մի դեպքում կիրառվում, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ: Իսկ այս դեպքում տրամաբանություն չկա: Մինչդեռ խրախուսանքի նորմը նրա համար է, որ արարք կատարողը ցանկացած պահի հրաժարվի արարքը մինչև վերջ կատարելու հնարավորությունից: Եթե անձը որոշել է մարդ սպանել, զենք է ձեռք բերել, պլանավորել է և նշան է պահել, բայց վերջին պահին զղջացել է իր արարքի համար և չի կրակել, ապա ինքն ազատվում է քրեական պատասխանատվությունից սպանության համար: Սա քրեական իրավունքի հիմնասյուներից մեկն է, որը մեր նախաքննական մարմնի կողմից, թեթև ձեռքով, անտեսվում է»,- եզրափակեց փաստաբանը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում