Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

«Այս տարի մոտ 40% անկում է լինելու․ գյուղատնտեսությունը դատարկագլուխների տեղը չէ»

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի գնահատմամբ՝ 2017թ-ը խիստ անբարենպաստ տարի է գյուղատնտեսության համար։ Նրա խոսքերով՝ թեև պաշտոնապես հայտարարվում է, որ գյուղատնտեսության մեջ այս տարի 17-18%-ով անկում է լինելու, բայց իրենց հաշվարկներն այլ բանի մասին են վկայում, ըստ իրենց՝ այդ անկումը լինելու է շուրջ 40%։

«Ցավոք սրտի, սա այն տարին է, որ որևէ խնդիր չի լուծվել, չնայած նրան, որ գյուղատնտեսության նախարարությունից խոստումների տարափ հեղեղվեց, որ պարարտանյութ, դիզվառելիք կտան գյուղացիներին։ Մինչև հիմա գյուղացիները դիզվառելիք չեն ստացել, իսկ պարարտանյութն էլ ներկրվեց վրացականը, որը չափազանց անորակ է, եթե օրինակ՝ ռուսական պարարտանյութը պիտի օգտագործես հինգ պարկ, ապա վրացականը պիտի օգտագործես տասը պարկ, որ այդ ազդող նյութը կարողանա ներգործություն ունենալ։ Մենք դրա մասին ահազանգել էինք, որ ստուգեն, բայց չեն ստուգել կամ էլ ստուգել են, բայց չեն բարձրաձայնում, որովհետև անորակ պայմանագիր էին կնքել ու սահմանի վրա էլ պետք է այդ ամենը ստուգվեր։

Այս ամենի հակառակ էլ՝ ներկրվեց 850 տոննա գարի, որից մեր տվյալներով՝ 430 տոննան դեռ պահեստներում է, և այդպես պահեստներում էլ փչանալու է, որովհետև մենք գարի ներկրելու կարիք բացարձակապես չունեինք։ Մեր տվյալներով՝ անցյալ տարվա համեմատ՝ այս տարի հինգ անգամ պակաս պարարտանյութ է ներկրվել հանրապետություն, իսկ ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, չէ որ այդ պարարտանյութը երաշխավորված բերք է։ Սա մի կողմից, մյուս կողմից էլ՝ գյուղացին առայսօր չի կարողանում ստանալ իր խաղողի մթերման մեծածավալ գումարները, որ այդ ընկերությունները պետք է վճարեն ու չեն վճարում ու էսպես պտտեցնում են այդ գումարները, իսկ թե ինչու գյուղնախարարությունը դրանով չի զբաղվում, այդպես էլ չենք հասկանում , ուղղակի նրանց երևի մի մահակ է պետք, որ լավ հասկանան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Հրաչ Բերբերյանը։

Վերջինիս հավաստմամբ՝ այս ամենի հետևանքը լինելու է այն, որ շատ գյուղացիներ այս տարվանից սկսած՝ այլևս հրաժարվելու են խաղողի այգիներ մշակել և այս ուղղությամբ էլ ունենալու ենք լուրջ խնդիրներ։

«Այսինքն՝ օրենսդրական դաշտով պետք է հստակեցվի գյուղացի-վերամշակող փոխհարաբերությունները, ինչն այսօր չի արվում, իսկ չի արվում, որովհետև պարզապես ցանկություն չկա գյուղացու կողքին կանգնելու և գերշահույթ ստացող չինովնիկներին ստիպելու՝ այդ մարդկանց գումարները վճարել։ Ինչ է նշանակում գյուղացուց 20 միլիոն դրամի խաղող վերցնել ու երեք տարի խաբել, չտալ, երեք սիրուհիով ու չորս հատ ջիպով են ման գալիս գործարանատերերը, բա գյուղացու փողը ինչո՞ւ չեն տալիս, ու նրանց վրա էլ գործ չեն հարուցում, այսինքն՝ եթե գործարանատեր է, ուրեմն անպատժելի է հա՞»,- հարց բարձրացրեց բանախոսը և հավելեց․

«Այդպես չի լինում չէ, միակողմանի տնտեսություն վարել չի լինում։ Գյուղատնտեսությունը դատարկագլուխների տեղը չի»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում