Sunday, 12 07 2026
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել

Արման Սաղաթելյանը կզբաղվի լավ սովորած, սակայն աշխատանք չունեցողների խնդրով

Պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կոչ անելով համագործակցել և բացել աշխատանքային շուկայի փակ դռները համալսարանը նոր ավարտածների համար։

«Իմ բազմամյա աշխատանքային պրակտիկայի ընթացքում շատ հաճախ հանդիպել եմ մեկ խնդրի. «Լավ երեխա է շատ, կարմիր դիպլոմով լավ սովորել է, մի տեղ չունե՞ք, գա աշխատի»։

Որպես կանոն պարզվում էր, որ «երեխան» իրոք լավն էր, բայց կարմիր դիպլոմը բավարար չէ, իսկ պրակտիկ գիտելիքներն ու փորձը՝ զրո։ Իհարկե, եթե հումքը լավն է, կարելի է մեկ-երկու տարում շատ բան սովորեցնել, բայց ո՞ր գործատուն ունի դրա ժամանակը, հավեսն ու հնարավորությունը: Բոլորին անհրաժեշտ են աշխատանքային փորձով մարդիկ, իսկ բուհ-երը, որպես կանոն, ի վիճակի չեն ուսումնառությանը զուգահեռ ապահովել որակյալ պրակտիկա, քանի որ ոչ ոք պարտավոր չէ ծախսել ժամանակ ու ռեսուրս՝ բուհ-ից ուղարկած ուսանողներին բան սովորեցնելու։

Արդյունքում «պրակտիկան» հաճախ դառնում է ֆորմալ բան եւ ավելի շատ նմանվում էքսկուրսիայի, մինչդեռ բուհ-ն ավարտածներից գործատուն շարունակում է պահանջել փորձ, եւ շղթան կրկնվում է։ Տարեկան մենք ունենք մի քանի հազար շրջանավարտ, որոնցից պահանջում են փորձ, ինչն իրենք չունեն։ Խնդրին առնչվել եմ թե՛ որպես դասախոս ու ամբիոնի ղեկավար, թե՛ որպես գործատու։

Համոզված եմ, որ կարող են լինել այս փակ շղթայից դուրս գալու լուծումներ, եւ ես, որպես պատգամավոր, մտադիր եմ այդ լուծումները որոնել և, եթե հարկ լինի իրավական լուծումների, հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Եթե իմ ընկերների շարքում կան մարդիկ, որոնք աշխատել են այս հարցի շուրջ, ուսումնասիրել են աշխարհի տարբեր երկրների փորձը եւ կցանկանան օգնել ու մասնակցել գործընթացին՝ խնդրում եմ արձագանքել»։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում