Friday, 24 07 2026
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

ԼՂ հակամարտության մասին «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվել է Շվեդիայում և Ֆինլանդիայում

Շվեդիայում և Ֆինլանդիայում մայիսի 30-ից հունիսի 2-ը կայացան ղարաբաղյան հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Ֆիլմի շվեդական պրեմիերան, որը կազմակերպվել էր Շվեդիայում ՀՀ դեսպանության և «Համազգային Շվեդիա» մշակութային միության կողմից, տեղի ունեցավ հունիսի 2-ին Ստոկհոլմի Կինոտանը: Ցուցադրությունը ներկա էին դեսպաններ և պատգամավորներ, մշակութային և հասարակական գործիչներ, դիվանագետներ, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ:

«Համազգային Շվեդիա» միության ատենապետ Մելինե Մանսուրյանը ներկայացրեց ֆիլմի բեմադրիչ Ջիվան Ավետիսյանին և նրա գործունեությունը:

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը ֆիլմի ցուցադրումից հետո ունեցած իր ելույթում կարևորեց միջազգային ասպարեզում նաև գեղարվեստական ֆիլմերի միջոցով Արցախյան հակամարտության մասին ճշմարտության ներկայացումը: Նա նաև շեշտեց Ջիվան Ավետիսյանի ունակությունը` ցուցադրելու նույնիսկ ամենածանր պատերազմական իրավիճակներում մարդկայինը պահպանելու հրամայականը: Դեսպանը նաև դրվատանքի խոսքեր հղեց շվեդական «Apricote Stone» կինոստուդիային` ֆիլմի ստեղծմանն իր մասնակցության համար:

Այնուհետև բեմադրիչ Ջիվան Ավետիսյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։

Մայիսի 30-ին ՀՀ դեսպանության և «Ֆինլանդիա-Հայաստան» միության համատեղ ջանքերով կազմակերպվեց ֆիլմի ցուցադրությունը Հելսինկիի K-19 կինոթատրոնում: Ցուցադրությունը արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին, իսկ ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել բեմադրիչ Ջիվան Ավետիսյանին:

Ֆիլմի հաջորդ ցուցադրությունը տեղի է ունենալու Շվեդիայի Ուպսալա քաղաքում` Շվեդիայի հնագույն կինոթատրոններից մեկում` պատմական Սլոտսբիոգրաֆենում:

Ջիվան Ավետիսյանի` Գյուրջևան գյուղի հայաթափման մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմը հայ-լիտվական համատեղ արտադրություն է, որին աջակցել են նաև շվեդական, ամերիկյան և լիբանանյան ընկերություններ: Ֆիլմը ներկայացվել էր «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության, ինչպես նաև վերջերս ընդգրկվել է Շանհայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում