Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

«Սեպտեմբերի 3»-ի ուրվականը. Մոսկվան «զենք» կգործադրի՞ ՀՀ-ԵՄ համաձայնագրի դեմ

Հայ փորձագետները քիչ հավանական են համարում «ֆորսմաժորային» իրավիճակները՝ կապված Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրման գործընթացի հետ:

Հայաստանը ու Եվրոպական միությունը պատրաստվում են երկու կողմերի հարաբերությունները կարգավորող նոր շրջանակային, իրավական փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (Comprehensive and Enhanced Partnership Agreement) ստորագրմանը: Երևանը և Բրյուսելը փետրվարի վերջին պաշտոնապես հայտարարեցին բանակցությունների ավարտի մասին, իսկ մոտ մեկ ամիս անց՝ մարտի 21-ին, Երևանում տեղի ունեցավ համաձայնագրի նախաստորագրումը: Սպասվում է, որ համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա 2017թ. նոյեմբերի վերջին Բրյուսելում, որտեղ կայանալու է ԵՄ Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը:

Անցյալի դառը փորձը

Հիմնական մտահոգությունը այս գործընթացի առնչությամբ, համենայնդեպս՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմամբ շահագրգռված փորձագետների, գործիչների և շարքային քաղաքացիների շրջանում, Ռուսաստանի հնարավոր միջամտությունն է՝ հաշվի առնելով 2013-ի տխուր փորձը, երբ Կրեմլի փաստացի պարտադրանքով պաշտոնական Երևանը հրաժարվեց Եվրամիության հետ բանակցված Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) նախաստորագրումից՝ միանալով Մոսկվայի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացին: Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը, որին անդամակցում են հետխորհրդային տարածքի 6 պետություններ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, ռուսական իշխող վերնախավի կողմից դիտվում էր որպես Արևմուտքի քայլը հետխորհրդային գոտում ռուսական ազդեցությունը թուլացնելու կամ չեզոքացնելու նպատակով: Եվ հենց այդ շրջանում Մոսկվան, որ նախաձեռնել էր Մաքսային միության հիման վրա Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու ծրագիրը, գործի դրեց իր զինանոցում գտնվող բոլոր հնարավոր գործիքները՝ ազդելու նշված պետությունների կառավարությունների վրա և խափանելու Ասոցացման պայմանագրերի ստորագրումը կամ նախաստորագրումը:

Հայաստանի պարագայում ռուսական ազդեցության լծակները, իհարկե, շատ են, բայց հիմնականը երկուսն էին և շարունակում են մինչ օրս մնալ՝ էներգետիկան և զենքի վաճառքը կամ ավելի լայն իմաստով՝ անվտանգությունը: 2013թ. սեպտեմբերի 3-ից ամիսներ առաջ Հայաստանի պատկան մարմինները հաստատեցին, որ ՀՀ-ին մատակարարվող գազի սակագինը բարձրացել է: Ամռանը սկսվեց տեղեկատվության կազմակերպված արտահոսք ռուսական մամուլում՝ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության խորացման մասին: Հունիսին «Վեդոմոստի» թերթը տպագրեց «Ռուսաստանը զինում է Ադրբեջանին» հոդվածը, որում հղում անելով սեփական աղբյուրներին՝ հեղինակները գրում էին, որ Ռուսաստանը սկսել է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի արժողությամբ սպառազինության մատակարարումը Ադրբեջանին՝ համաձայն 2011-12թթ. ստորագրված պայմանագրերի փաթեթի:

5 միլիարդի չափով

Ռուսաստանը Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն է: Տարբեր տեղեկություններով՝ Մոսկվան և Բաքուն մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի արժողության գործարքներ են կնքել զենքի առքուվաճառքի մասին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ գործարքների մեծ մասն արդեն իրագործված է: Ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի վերջին մատակարարումը Ադրբեջանին տեղի է ունեցել այս տարվա ապրիլին: Համենայնդեպս, այդ ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց նոր խմբաքանակ ստանալու մասին: Բաքուն ռուսներից ստացավ մասնավորապես զրահամեքենաների նոր խմբաքանակ:

Համատեքստն է տարբեր

Հնարավո՞ր է, որ Մոսկվան այս անգամ էլ գործադրի նույն լծակը, օրինակ՝ նոր բանակցություններ սկսի Բաքվի հետ զենքի վաճառքի մասին՝ հայկական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակով: Պատասխանելով հարցին՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ասում է, որ նույն գործիքը երկու անգամ կիրառելը դժվար է, և  բացի այդ, ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցությունը այսօր էլ շարունակվում է՝ համաձայն նախկինում ստորագրված պայմանագրերի: Բայց ավելի կարևոր հանգամանքն այն է, որ միջազգային հարաբերությունների ներկայիս իրադրությունը կամ համատեքստը միանգամայն տարբեր է 2012-14թթ. շրջանից, երբ Ռուսաստանը Արևելյան գործընկերության ծրագիրը դիտեց որպես աշխարհաքաղաքական հարձակում իր դեմ:

«Ռուսաստանի զինանոցը բավական բազմազան է Հայաստանի վրա ազդելու համար: Այն և՛ անվտանգության, և՛ տնտեսության, և՛ այլ ոլորտներում է: Եթե Ռուսաստանը ցանկություն ունենա խանգարել Հայաստան-ԵՄ երկկողմ համաձայնագրի ստորագրմանը, ապա եղանակներ կարող է գտնել: Բայց դա շատ ավելի բարդ կլինի, քան 2013-ին, որովհետև համաձայնագիրն արդեն նախաստորագրված է, այսինքն՝ երկու կողմից համաձայնություն կա զարգացնելու և խորացնելու համագործակցությունը»,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ այսօրվա պայմաններում կարող ենք ակնկալել միայն ստորագրման հետաձգում. «Դա չի կարելի բացառել, և դա առաջին հերթին կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես են դասավորվում հարաբերությունները Եվրամիության և Ռուսաստանի միջև: Եթե սրացումը շարունակվի, պատժամիջոցների վերաբերյալ փոխզիջումներ չլինեն, բնականաբար՝ մեծ է հավանականությունը, որ նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացումը հետաձգվի: Բայց եթե իրականանան այն որոշ ակնկալիքները, որ կան Մակրոնի և Պուտինի հանդիպումից հետո, և ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները մտնեն ավելի հանգիստ ռեժիմ, ապա կարծում եմ, որ այդ դեպքում չպետք է որևէ խանգարող հանգամանք լինի՝ հատկապես, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն այսօր չի դիտարկվում Ռուսաստանում որպես աշխարհաքաղաքական մեծ հարձակում ԵՄ-ի և Արևմուտքի կողմից: Դրանք առանձին վերցրած Հայաստան-ԵՄ հարաբերություններ են, որտեղ ճանաչվում է, որ ՀՀ-ի անդամակցությունը Եվրասիական միությանը գերակայություն է ՀՀ-ի համար, այնպես որ՝ դա ամեն դեպքում տարբերվում է 2013թ. իրավիճակից, երբ ՀՀ-ն հետխորհրդային երեք երկրների հետ պետք է նախաստորագրեր Ասոցացման համաձայնագիր»:

Ընդ որում, Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս նոր համաձայնագրի բովանդակությունը իրականում շատ չի տարբերվում Ասոցացման համաձայնագրից. այս փաստաթուղթը կխթանի Հայաստանի զարգացմանը բոլոր ոլորտներում՝ ներառյալ տնտեսությունը, բայց հարցն այն է, որ տարբեր է ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրը, և դա թույլ է տալիս ակնկալել, որ իրադարձություններն այս անգամ այլ կերպ կզարգանան:

Տեսականորեն հնարավոր է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ անկախ Հայաստանի պահվածքից՝ Ռուսաստանը Ադրբեջանին կվաճառի այնքան զենք, որքան ադրբեջանցիները պատրաստ կլինեն գնել: Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ համաձայնագրին, փորձագետն ասում է, որ այս փաստաթղթի հիմնական բովանդակությունը համաձայնեցված է ռուսական կողմի հետ, որքան էլ Հայաստանի իշխանությունները հերքում են այդ հանգամանքը:

«Այս համաձայնագիրը որևէ հակասություն չունի Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի հետ: Հիշում եք, որ այն ժամանակ՝ 2013թ., դրանք իրարամերժ էին՝ կա՛մ սա էր, կա՛մ նա էր: Հենց այդ պատճառով Ռուսաստանին ձեռնտու չէր, որ Հայաստանը նման համաձայնագիր ստորագրի Եվրամիության հետ: Իսկ նոր համաձայնագիրը էապես տարբերվում է Ասոցացման համաձայնագրից: Այն հիմնականում քաղաքական, ոչ թե տնտեսական կարգավորումների համաձայնագիր է: ԵԱՏՄ պայմանագրի հետ պիտի որ հակասություններ չունենա, և այս մասով Մոսկվայում մտահոգություններ պիտի որ չլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Իոաննիսյանը՝ միաժամանակ նկատելով, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել մայիսի վերջին, ինչը չեղավ:

«Հայաստանի իշխանությունները շտապողականություն ցուցաբերեցին և ամեն ինչ արեցին ու հասան իրենց նպատակին, որ համաձայնագիրը նախաստորագրվի դեռևս մարտի կեսերին: Սա մի քանի բացատրություն ունի, և հիմնական բացատրությունն այն է, որ Մոսկվան կարող է հանկարծ փոխել իր տեսակետը և սկսի խոչընդոտել: Ամեն դեպքում նախաստորագրումն ընդունված է համարել հիմնական քաղաքական որոշումը, իսկ ստորագրումն ավելի խորհրդանշական բնույթ ունի, գոնե եվրոպական դիվանագիտական ավանդույթների սահմաններում այդպես է: Ռուսական ավանդույթներում՝ ոչ: Նախաստորագրումն արդեն եղել է, իսկ մնացածն ավելի շատ ընթացակարգային հարցեր են: Տեսականորեն, իհարկե, հայկական կողմը կարող է հրաժարվել այդ համաձայնագրից թե՛ մինչև ստորագրումը, որը նախանշված է նոյեմբերի վերջին, թե՛ ստորագրումից հետո՝ վավերացման փուլում, բայց դա քիչ հավանական է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում