Monday, 13 07 2026
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է

Մակրոն․ Պուտին, քեզ ասեմ` Հայաստան, դու լսիր

Օրեր առաջ, երբ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել էր իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, միջազգային մամուլն ու փորձագետներն արձանագրել էին նրա հավասարակշիռ, միևնույն ժամանակ` ինքնավստահ կեցվածքը:

Այս կարծիքն ավելի ամրապնդվեց երեկ` Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ասուլիսի ժամանակ: Մենք չգիտենք, թե Վերսալի պալատում` փակ դռների հետևում, երեք ժամ ինչ են խոսել երկու առաջնորդները, սակայն բանակցություններին հաջորդած ասուլիսում Մակրոնը միանգամայն հանգիստ տոնով Պուտինի երեսին շպրտեց այն, ինչը շատ արևմտյան գործիչներ անում են դիվանագիտական խուճուճ ձևակերպումներով: Մակրոնը «Russia Today» և «Sputnik» ռուսական պետական լրատվական գործակալություններին մեղադրել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ «կեղծ լուրեր» տարածելու և «քարոզչությամբ» զբաղվելու հարցում: Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ «Russia Today»-ն  և «Sputnik»-ն «ազդեցության գործակալներ» են և «իրենց պահում են կառավարության կառույցների նման»:

Վստահաբար` Մակրոնը պատահաբար չէր ընտրել այն ձևաչափը, որտեղ հնչեցրեց, ըստ էության, Պուտինին հասցեագրված մեղադրանք, որի էությունն այն է, որ Կրեմլը զբաղվել է ինֆորմացիոն «քիլերությամբ»` նպատակ ունենալով վերահսկել, ուղղորդել Ֆրանսիայի նախագահական ընտրությունները: Մակրոնը Պուտինին «շախ» հայտարարել էր դեռ մայիսի 7-ին, երբ, ի հեճուկս ռուսական ջանքերի, համոզիչ հաղթանակ տարավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Երեկ «մատը» ձևակերպելու պահն էր, երբ Մակրոնը բացահայտում էր, թե «կեղծ լուրեր» տարածողը հենց իր կողքին կանգնած Պուտինն է` թաքնված «Russia Today»-ն  և «Sputnik» ֆեյքերի հետևում: Ուշագրավ է, որ երեկ Պուտինին դավաճանել էր ինքնավստահությունը, և նա ոչ թե հակադարձել է Մակրոնին, այլ, ըստ էության, անուղղակի հիմնավորել է նրա մեղադրանքը` երկար-բարակ արդարանալով, թե ընտրություններից առաջ ինչու է հյուրընկալել Ֆրանսիայի գործող նախագահի ազգայնական մրցակից Մարին Լը Պենին:

«Sputnik»-ը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում և, ըստ հավաստի լուրերի, մեր հասարակությանը «թունավորում» է ընդդիմադիր ներկայացող  հայաստանցի մի օլիգարխի փողերով, որի «վզին» Կրեմլից դրված է տխրահռչակ գործակալության «կասիրությունը»: Մակրոնի համարձակ բացահայտումից ու Պուտինի խեղճ ու կրակ պատասխանից հետո` արժանապատվություն ունեցող ցանկացած հասարակություն պարտավոր է արհամարհել, բոյկոտել ռուսական պրոպագանդայի «քիլերներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում