ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում վստահեցրեց, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածության մասին քննարկում չի եղել. «Դա բացառված է, ես նման նախասիրություն, սպասելիք չունեմ, ցանկություն ևս չունեմ, և երկրորդ՝ ես Երևանի բնակիչ եմ, իրավունք չունեմ Արտաշատի ընտրություններին մասնակցելու»:
«Հովիկ Արգամիչը մարզում ազդեցություն ունի, բայց թե Արտաշատում ինչ պայքար կլինի՝ պարզ չէ»,- նշեց Ալիկ Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ կուսակցությունում դեռևս որոշում չի կայցվել, թե ով կլինի Արտաշատի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն: Նա նաև նշեց, որ, ըստ նոր Սահմանադրության, հնարավոր է ժամանակավոր քաղաքապետ նշանակվի:
Մանրամասները՝ տեսանյութում:








































