Sunday, 12 07 2026
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել

Գյուղնախարարությունից այցելել են Հովտաշատի շուկա

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  մայիսի 30-ին ընդունել է ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ  Հասմիկ Ջհանգիրյանին` Արարատի մարզի Հովտաշատ համայնքի (Մեհմանդարի) շուկայի մեծածախ առևտրով զբաղվող վաճառականների խնդիրները քննարկելու նպատակով:

Օրերս մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որի համաձայն Մեհմանդարի շուկայում որոշ գյուղմքերթի իրացման համար խոչընդոտներ են առաջացել, ինչը տեղական որոշ արտադրողների և ներմուծողների դժգոհության պատճառ է հանդիսացել:  Այս մասին  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Իրավիճակին ծանոթանալու և խնդիրը պարզաբանելու նպատակով ՀՀ Ագրոաշխատողների արհմիության ՃՀՄ նախագահ Հասմիկ Ջհանգիրյանն Արմավիրի ԳԱՄԿ-ի տնօրեն Լևոն Ալեքսանյանի հետ այցելել են Հովտաշատի շուկա, զրուցել իրենց բերքը վաճառող գյուղացիների և որոշ վերավաճառողների հետ: Հասմիկ Ջհանգիրյանի խոսքով` շրջայցի ընթացքում շուկայում գյուղացու շահերը ոտնահարելու, առևտուր իրականացնելու ընթացքում միտումնավոր արհեստական խոչընդոտներ ստեղծելու և անհավասար պայմանների առկայության վերաբերյալ ոչ մի բողոք չի արձանագրվել:

Միաժամանակ նա հավելել է, որ գյուղացներն իրենց մտահոգությունն են հայտնել մի շարք խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝  մթերող կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների, գյուղմթերքի իրացման, խորհրդատվության և այլ հարցերի շուրջ:

Լսելով Հասմիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված գյուղացիներին հուզող խնդիրները` նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում արդեն իսկ մշակվել են համապատասխան ծրագրեր:

Նախարարը նաև նշել է, որ հունիսի 10-ից Կասյան փողոցին հարող հրապարակում նախատեսվում է վերաբացել գյուղատնտեսական տոնավաճառը, որտեղ գյուղացիները լրացուցիչ հնարավորություն կստանան իրացնել սեփական արտադրանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում