Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Իշխանությունը չի եղել և չի լինելու իդեալական. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ազգային ժողովում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այսօր՝ մայիսի 30-ին,  միմյանց ելույթներում հնչեցրած տեսակետները քննադատեցին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն ու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կողմերին հորդորեց հանդուրժողականություն ցուցաբերել միմյանց նկատմամբ: Արտահերթ ելույթ ունենալով՝ նա նշեց, որ այս խնդրում հիմնական մեխն ինֆորմացիոն անվտանգությունն է: «Սահմանամերձ շրջաններին, որոնք սահմաններ ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, հնարավորություն ենք տալիս ստանալ ճիշտ տեղեկատվություն հայկական ռադիոընկերություններից»:

«Մենք ընդունում ենք, որ այն իշխանությունը չենք, որն իդեալական է. Հայաստանում երբեք չի եղել ու չի լինի իդեալական իշխանություն։ Բայց մեր աշխատանքի գնահատականը տվել է ապրիլի 2-ի ընտրություններին մեր հանրության մեծամասնությունը»,-  ասաց Շարմազանովը։

Ի պատասխան «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այս իշխանությունների օրոք զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ ենք զիջել, Շարմազանովն ասաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում իրենք հետընթաց չեն արձանագրել: «Գերմանիայի նման երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Կիպրոսի, Սլովակիայի նման երկրները, նույնիսկ ժխտողականությունն են ընդունել, և առաջին անգամ բանակցային գործընթացում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արել են հասցեական՝ հակաադրբեջանական հայտարարություն։ Իսկ ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, ապա մեր՝ բոլորիս ջանքերով մենք կարողացել ենք ձախողել Ադրբեջանի ղեկավարության պլանները: Մեր ընդհանուր միջոցներով մենք կարողացել ենք կանգնեցնել եւ ձախողել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նպատակները, Ադրբեջանն ունեցել է ֆիասկո: Պե՞տք է դասեր քաղենք, այո, պետք է դասեր քաղենք և պետք է աշխատենք միասին»,- նշեց Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում