Monday, 13 07 2026
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա

Կոտայքի մարզում տրակտորիստն ու կթվորուհին չեն ընդունում, թե բռնաբարության փորձ է եղել

Կոտայքի մարզի անասնաֆերմայի տրակտորիստ Սիսակ Մելքոնյանը և կթվորուհին 2012թ.-ի ամռան սկզբից անասուններին պահել են «Աստղաբերդ» կոչվող սարատեղում և բնակվել այնտեղ  շարժական վագոն-տնակներում: Սիսակ Մելքոնյանն, ըստ նրան առաջադրված մեղադրանքի,  ոգելից խմիչք օգտագործած վիճակում, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ, 2012թ հուլիսի 12-ին ժամը 02:00-ից 03:00-ը ընկած ժամանակահատվածում, գնացել է տուժողի վագոն-տնակ, մոտեցել է նրա մահճակալին և նրա կամքին հակառակ փորձել է նրա հետ բռնի կերպով սեռական հարաբերություն ունենալ, սակայն Սիսակ Մելքոնյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը: Կինը դիմադրություն է ցուցաբերել, սեղանին դրված թեյի բաժակով հարվածել է Սիսակի Մելքոնյանի գլխին, նրան պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք ու դուրս փախել վագոն-տնակից: Այդ ժամանակ, տուժողը վայր է ընկել վագոն-տնակի աստիճանների դիմաց և ստացել միջին ծանրության մարմնական վնասվածք: Այնուհետև, Սիսակ Մելքոնյանը դուրս է եկել վագոն-տնակից, նկատել գետնին ընկած կնոջը, մոտեցել նրան, մի ձեռքով բռնել է նրա կոկորդից, իսկ մյուս ձեռքին եղած դանակով սպառնացել է վերջինիս ապօրինաբար կյանքից զրկել: Այդ ժամանակ, այնտեղ են գնացել գործով վկաներ Շահեն Քառյանը, Քրիստինե Օհանյանը, Անուշ Թումանյանը, Աշոտ Անտոնյանը, ովքեր փորձել են հանգստացնել Սիսակ Մելքոնյանին, Շահեն Քառյանը մոտեցել է նրան, բռնել ձեռքից, որի հետևանքով Ս.Մելքոնյանը գցել է դանակը և հեռացել:  

 Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 17.01.2013թ.-ի որոշմամբ Սիսակ Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով՝ Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը,  քրեական գործի վարույթը կարճվել է և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է տուժողի  կողմից հաշտվելու պատճառաբանությամբ:

Ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարության փորձ,   առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել, որ նման բան չի եղել, ինքը կթվորուհուն  չի նեղացրել, միայն իրեն անհայտ պայմաններում վերջինիս  ոտքը կոտրվել է, որում տուժողն իրեն է մեղադրել: Ամբաստանյալը դատարանում հայտնել է նաև, որ  նախաքննությամբ ցուցմունք տալիս, ինչպես նաև  տուժողի  հետ առերես հարցաքննությամբ ինքն ընդունել է, որ եղել է բռնաբարության փորձ՝   սպանության սպառնալիքով, չգիտակցելով դրա հետևանքները, մինչդեռ դատարանում անկախ այն հանգամանքից, որ սպանության սպառնալիքի մասով տուժողի հետ հաշտվել են և քրեական գործի վարույթն այդ մասով կարճվել է, այնուամենայնիվ, տալիս է ճիշտ ցուցմունք և պնդում է, որ ինքը սպանության սպառնալիքով տուժողին բռնաբարելու փորձ չի կատարել:

Նախաքննության ընթացքում  Սիսակ Մելքոնյանը  որպես կասկածյալ   ցուցմունք է տվել, որում, մասնավորապես,  նշել է, որ  Ռուստամը խոսակցության ժամանակ իրեն պատմել է, որ նախորդ օրը ինքը ` Սիսակ Մելքոնյանը, գինովցած գնացել է տուժողի  վագոն-տնակ, որտեղ ձեռք է գցել վերջինիս կրծքերին, ինքն ուզեցել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն կինը մերժել է, որից հետո ինքը դանակի միջոցով սպառնացել է տուժողին՝   ասելով, որ նրան կսպանի:

Իր գլխի վնասվածքների առաջացման մանրամասները չի հիշում, միայն հետագայում, երբ գյուղում հանդիպել է տուժողին, նա իրեն ասել է, որ գլխի վրայի վնասվածքներն առաջացել են իր կողմից նետած թեյի բաժակի հետևանքով, քանի որ ինքը նրա կրծքերին ձեռք է գցել, որից հետո կինը  մերժել է և դանակը ձեռքին ասել է նրան, որ կսպանի:

Սիսակ Մելքոնյանը նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ հարցաքննվելիս  ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով և 34-138 հոդվածի 1-ին մասով, այսինքն`  տուժողի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու և սպանության սպառնալիք տալու համար առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ պատիժ կիրառել, պնդել է որպես կասկածյալ տված ցուցմունքը, խնդրել է այն հիմք ընդունել:  

Դատարանում էական  փոփոխություն են կրել նաև տուժողի ցուցմունքները, ըստ որոնց գիշերն իրեն  արթնացրել են և տեղեկացել է, որ Սիսակը տրակտորով, որի լույսերը չեն աշխատել, ինչ-որ տեղ է գնացել և ոչ ոք չգիտի, թե ուր:   Քանի որ տարածքը ինքն է հսկում և մեխանիզմների համար ինքն էր պատասխանատու, իսկ Սիսակը տրակտորը վերցրել էր առանց իրեն ասելու, ինքը բարկացած գնացել է նրա հետևից, ետ վերադառնալիս ընկել է և ոտքը կոտրել: 

Տուժողը դատարանում հայտնել է, որ հաղորդումը, նախաքննությամբ տրված ցուցմունքները, առերես հարցաքննությունները գրվել են իր կողմից և իր ասածով, սակայն դրանք սուտ են, այդպիսի արարք Սիսակի կողմից չի թույլ տրվել և այդ քայլին ինքը գնացել է Ռուստամ Հարությունյանի ուղղորդմամբ: Ինքն այդ քայլին գնացել է, քանի որ ոտքը կոտրել է Սիսակի պատճառով, ինչից բարկացել էր և Ռ.Հարությունյանը և իր կինը` Ա.Ջեյրանյանն են դրդել, որպեսզի ինքը սուտ ցուցմունք տա նախաքննության մարմնին   և մանրամասնությունները նույնպես գրել է նրանց թելադրանքով: 

 Ինքն այդ քայլին գնացել է աշխատանքը չկորցնելու պատճառով, քանի որ խնամքին ունի երկու երեխա և ի վիճակի չի եղել նոր աշխատանք գտնելու, բացի այդ, և ինքը, և մյուս աշխատակիցները Ռ.Հարությունյանին  պարտքեր են ունեցել, նրա մոտ աշխատել են պարտքերը փակելու համար: Մեղադրանքը հաստատող տուժողի նախաքննական ցուցմունքները, առերես հարցաքննությունն ու դեպքի վայրի զննությունը, ըստ տուժողի,  իրականությանը չեն համապատասխանում և ինքը  քննիչին սուտ մատնացույց է արել դեպքի վայրը և տվել է սուտ ցուցմունքներ:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Յ. Բաղդասարյանի նախագահությամբ,  օգոստոսի 30-ի դատավճռով գտել է, որ ամբաստանյալ   Սիսակ Մելքոնյանի կողմից դատաքննությամբ տրված ցուցմունքով ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով իրեն մեղավոր չճանաչելը նպատակ է հետապնդում խուսափել  քրեական պատասխանատվությունից և պատժից: «Բնավ չխախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածով սահմանված հիմնարար սկզբունքը` անմեղության կանխավարկածը, հարկ է նշել, որ ամբաստանյալ` Սիսակ Մելքոնյանը որպես կասկածյալ և որպես մեղադրյալ, տվել է խոստովանական ցուցմունք»,- նշվում է դատավճռում: 

 Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում