Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ինչու Նորքի զինված խմբի գործով դատական նիստերը չեն կայանում

Մեկ ամսից ավելի՝ է Նորքի զինված հանցախմբի գործով դատական նիստերը չեն կայանում: Պատճառը նույն գործի շրջանակներում կալանավորված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մասով նշանակված փորձաքննությունն է: Նորքի հանցախմբի գործով փաստաբան Գիվի Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք էլ են սպասում, թե վերջապես երբ կնշանակվեն դատական նիստերը: «Սպասում ենք փորձաքննությունը ավարտվի, պատասխանները լինեն, որ մեզ ծանուցեն նիստերի մասին: Մնացածը, քանի որ մեր պաշտպանյալների մասով չէ փորձաքննությունը, այլ մանրամասների տեղյակ չեմ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ Շիրխանյանը և նրա պաշտպանը նշում են, որ Վահան Շիրխանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, դժվարանում է ինքնուրույն տեղաշարժվել: Դատական նիստերին Շիրխանյանը կարող է ներկայանալ միայն պատգարակով կամ սայլակով, սակայն քրեակատարողական վարչությունը նրան չի տրամադրում անգամ մեկ սայլակ: Արդյունքում նշանակվեց փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք Շիրխանյանը կարող է տեղաշարժվել ինքնուրույն, թե՞ ոչ:

Փորձաքննության պատասխանները դեռևս հայտնի չեն: Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ սովորաբար, այս փորձաքննությունները հենց այսքան երկար էլ տևում են: «Դեռ հայտնի չեն, թե երբ կլինի պատասխանները, սպասում ենք: Վահան Շիրխանյանը նույն վիճակում է: Ուղղակի լավ է, որ վիճակի վատթարացում չի լինում: Առայժմ նույն վիճակն է»,- ասաց Ալումյանը:

Շիրխանյանի որդին՝ Գրիգոր Շիրխանյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր հոր վիճակը շարունակում է մնալ անկայում: «Նա հիմա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, դժվարանում է տեղաշարժվել, ոչ ոք գլուխ չի հանում, դեղեր ու բուժում են նշանակել, բայց ոչ մի դրական տեղաշարժ: Նրան անգամ հաշմանդամության կարգ են տվել արդեն»,- ասաց կրտսեր Շիրխանյանը՝ հավելելով, որ մինչ օրս էլ խիստ արգելք է դրված ընտանիքի անդամների հետ տեսակցության վրա: Շիրխանյանին տեսնել կարողանում է միայն փաստաբանը:

«Դատական նիստը ավելին քան վստահ եմ որ երկար ժամանակ չի կայանալու: նպատակը միանշանակ Վահան Շիրխանյանին սպանել է, վախենում են ցուցմունք տալուց հավանաբար, դատարանը ցուցաբերում է կողմնակալ մոտեցում, դա ապացուցեց նրանով, որ դեռևս դատական նիստը չբացված բավարարվեց միայն դատախազի միջնորդությունը, իսկ փաստաբանների կողմից բերված միջնորդությունները մերժվում են, այնպես որ մոտակա օրերս չեմ կարծում դատական նիստ լինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր հերթին ասաց զինված խմբի գործով մեղադրյալ Նելի Մինասյանը, ում նկատմամբ խափանման միջոցն անցած տարի փոխվել էր և նա հայտնվել է ազատության մեջ:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015 թվականի դեկտեմբերի 19-ին, ապա 21-ին կալանավորվել: Իրեն առաջադրված մեղադրանքները պաշտպանության նախկին փոխնախարարը չի ընդունում: Նախաքննության սկզբում նա հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն հետո որոշել է ցուցմունք տալ, բայց առողջական վատ վիճակի պատճառով չի կարողացել: Նախաքննության ընթացքում նա առերեսվել է Հայ կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանի հետ: Վերջինիս խափանման միջոց կալանքը փոխվել է երկրից չհեռանալու մասին ստորագրության: Շիրխանյանը ճանաչել է զինված խմբի մի քանի անդամներին՝ մասնավորապես խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանին: Վահան Շիրխանյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տաս տարի ժամկետով) և ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք պահելը, ձեռք բերելը կամ փոխադրելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով): Ավելի ուշ Շիրխանյանին մեղադրանք առաջադրվեց նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում