Thursday, 02 05 2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա

Հայկական կողմը գտավ հակախաղը. Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը պատահական չէր

«Ադրբեջանի յուրաքանչյուր կրակոց ի վերջո պիտի աշխատի իր դեմ, նա պիտի ոչ թե օգուտ ստանա դրանից, այլ հակառակը՝ պիտի կորցնի քաղաքական, դիվանագիտական դիքերը: Հիմա մենք սա ունեցանք, որը պետք է շարունակել»:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 18-ի հայտարարությունը:

– Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Մինսկի խմբի վերջին հայտարարությունը: Սա իսկապես հասցեական, դատապարտող հայտարարությո՞ւն էր՝ ուղղված մասնավորապես Ադրբեջանին, ինչպես շատերն են մեկնաբանում, թե՞ համանախագահները պարզապես արձանագրել են փաստերը:

– Պարզ է՝ փաստ են արձանագրել և շատ հստակ են արձանագրել, որ Ադրբեջանը սկսել է, հայերը պատասխանել են: Այստեղ ուրիշ էական բան չկա: Աղմուկը պարզապես կապված է այն հանգամանքի հետ, որ սովորաբար համանախագահները անհասցե գնահատականներ էին տալիս, այս անգամ փաստն արձանագրվել է ըստ էության: Ադրբեջանցիներն էլ նկատել են այդ հանգամանքը և չեն տպել հասցեական գնահատականները. այդ հատվածները բացակայում են ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններից: Սա ցույց է տալիս, որ իրենք էլ են ինչ-որ նշանակություն տալիս դրան: Իրականում նման հայտարարություն նախկինում էլ է եղել, այնպես չէ, որ սա եզակի, աննախադեպ հայտարարություն է: Եթե չեմ սխալվում, 2015 թվականին համանախագահները իրենց հայտարարության մեջ հստակեցրել էին և անգամ տարբեր կոչեր էին արել կողմերին: Ադրբեջանին կոչ էին արել հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման իր ստանձնած պարտավորություններին, իսկ Հայաստանին կոչ էին արել միջոցառումներ ձեռնարկել շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Վերջին հայտարարությունը, կարծում եմ, կապված է կոնկրետ դեպքերի հետ: Սովորաբար ադրբեջանական կողմը պնդում է, թե հայկական կողմն է խախտել հրադադարը, բայց այս անգամ նրանք տեսահոլովակ հրապարակեցին, թե «ոչնչացրել ենք Հայաստանի զինուժի զենիթա-հրթիռային համալիրը»:

– Այս հայտարարությունը նշանակում է, թե որակական ինչ-որ փոփոխությո՞ւն է եղել Մինսկի խմբի դիրքորոշման մեջ:

– Որակական չէի ասի, պարզապես արդեն այնպիսի վիճակ է ստեղծվել դիվանագիտական ասպարեզում, որ համանախագահները որոշել են նման ձևով արձագանքել: Ռուսաստանն էլ սկզբից անորոշ գնահատական տվեց, հետո առանձին մատնանշեց, թե ով է խախտել հրադադարը: Պարզ է, թե ինչու են գերտերությունները եկել այդ որոշմանը:

– Ռուսաստանի դիրքորոշումը առանձի՞ն պիտի գնահատենք:

– Գնահատելու իմաստ չկա, նույն բանն է:

– Բայց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հստակ նշել է, որ էսկալացիան շփման գծում սկսել է Ադրբեջանը:

Կարծում եմ, որ նման գնահատականը հիմնականում բացատրվում է փաստի դեմոնստրատիվ (ցուցադրական) բնույթով: Ադրբեջանի գործողությունը իր մեջ պարունակում էր քաղաքական ուղերձի պես մի բան: Բոլորը այդպես էլ ընկալել են դա: Հավանաբար Ռուսաստանն էլ է այդպես ընկալել, որ սա ուղերձ է իրեն, և համապատասխան կերպով արձանագրել է:

– Ռուսաստանի նման արձագանքը ի՞նչ կապ կարող է ունենալ Ռուսաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ ձևաչափով բանակցությունների հետ: Գուցե Ադրբեջանը խախտել է ինչ-որ պայմանավորվածություննե՞ր՝ ձեռքբերված ապրիլի 28-ի հանդիպմանը Մոսկվայում: Հիշենք, որ հանդիպման մասին ՀՀ և ՌԴ արտգործնախարարությունների հայտարարությունները շատ նման էին իրար, մինչդեռ Ադրբեջանը այլ կերպ մեկնաբանեց բանակցությունները Մոսկվայում:

– Բոլոր այս տարիներին, երբ ինչ-որ բանակցություններ էին լինում կամ տարածաշրջանում այնպիսի վիճակ էր ստեղծվում, որն Ադրբեջանի կամքով չէ, Բաքուն անընդհատ փորձում էր սեպարատ՝ Ռուսաստանի միջոցով փոխել վիճակը, ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: Պատահական չէ, որ Վիեննայի հանդիպումից հետո, երբ Ադրբեջանն իսկապես բարդ վիճակում հայտնվեց, անմիջապես եղավ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում՝ Պուտինի նախաձեռնությամբ, որից հետո սկսեցին խոսել, թե ինչ-որ բաներ փոխել են, մեղմացրել են: Սա անընդհատ կրկնվում է, սակայն պետք է տեսնել, թե ինչ վերաբերմունք է ունեցել Ռուսաստանը այս ամենին տարբեր ժամանակահատվածներում:

Կարծում եմ, որ Ադրբեջանը մի քիչ ավելի կտրուկ է սկսել խոսել Ռուսաստանի հետ: Ադրբեջանցիները թուրքական կողմին հրավիրեցին զորավարժությունների իրենց մոտ, դարձյալ սկսել են սիրախաղ անել Եվրոպայի հետ: Ադրբեջանն արդեն մեծ քանակի զենք է ստացել Ռուսաստանից, նոր խմբաքանակի պատվեր չկա, Ռուսաստանը նորագույն զինատեսակներ է տրամադրել Հայաստանին: Բնական է, որ Ադրբեջանը ավելի ազատ է Ռուսաստանի հետ կոշտ խոսելու, հետևաբար, Ռուսաստանի կողմից էլ տեսնում ենք կոշտ գնահատականներ: Հիշենք, որ վերջերս Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունը լուծարեցին: Ըստ երևույթին, նախարարների հանդիպմանը Ադրբեջանը չի ստացել այն, ինչ ուզում էր և սկսել է դեմոնստրատիվ քայլեր անել:

– Իսկ ի՞նչ էր ուզում Ադրբեջանը ստանալ:

– Նրանք կոնցեպտ են փոխել, խոսում են «տարածքներ՝ խաղաղության դեմ» բանաձևի մասին: Ուզում եմ ասել՝ Ադրբեջանը ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը, որ կարգավորման մասին խոսք չկա, տարածքները տվեք՝ չենք կռվի: Եթե դրան չի հասնում, դիմում է նման գործողության:

Մի ուրիշ հանգամանք էլ կա, թե ինչո՞ւ կոնկրետ այդպիսի գործողություն արեց ադրբեջանական կողմը: Կարող էին մի ուրիշ բան անել, բայց հարվածեցին հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցին: Կարծում եմ, որ դա էլ ունի նշանակություն, այդ թվում հենց այդ փաստը կարող էր ստիպել Ադրբեջանին՝ մի քիչ ցուցադրական գործել: Հիշենք, որ փետրվարի 25-ին ադրբեջանցիները մեկ անհաջողություն արդեն ունեցել են իրենց ավանդական գործունեության մեջ: Ադրբեջանական կողմը հարձակման անհաջող փորձ ձեռնարկեց, 5 զոհ ունեցավ, հետո եկան-խնդրեցին, որ դիակները տանեն: Նրանք զգացին, որ այս ոճով աշխատելն արդեն բավականին դժվար է, և նորից սկսեցին ակտիվացնել իրենց անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): Դրանից հետո հայկական կողմը շատ մեծ բարձրության վրա ոչնչացրեց իսրայելական ԱԹՍ-ներից մեկը, ինչը պիտի որ բավական լուրջ հետևանքներ ունենար Ադրբեջանի քաղաքականության համար, որովհետև նկատելի է, որ ռազմական սադրանքները շարունակելու նրանց միակ գործիքը ԱԹՍ-ներն են: Այս ամենը ինչ-որ ստրատեգիայի մասին է խոսում, որի համար իսկապես վտանգ է ներկայացնում ՀՕՊ-ը: Եթե հիշում եք Ադրբեջանի բացատրությունը, նրանք ասացին՝ «մենք ապահովում ենք մեր թռչող սարքերի անվտանգությունը»: Նրանց ասածից արդեն երևում էր, որ Ադրբեջանը փորձել է ցույց տալ, որ «եթե խփեք մեր ԱԹՍ-ները, խփելու ենք ձեր ՀՕՊ-ին»: Սա էական է և մեծ նշանակություն ունեցող հանգամանք է իրենց համար: Կարծում եմ, որ այդ պատճառով են նրանք նման դեմոնստրատիվ ձևով իրականացրել գործողությունը, ընդգծել են ինչ-որ ստրատեգիա:

– Այնուամենայնիվ, Մինսկի խմբի շեշտադրումների մեջ, կարծես թե, որոշ փոփոխություններ կան: Սա կարո՞ղ է կապված լինել բանակցային գործընթացի տրամաբանության ինչ-որ փոփոխության հետ:

Արդեն ասացի՝ Ադրբեջանը սկսել է շատ կոշտ խոսել բոլորի հետ: Դա քիչ բան չէ: Ադրբեջանն է արդեն առաջարկում մոդելներ, թե ինչ պիտի քննարկվի կամ ինչ պիտի չքննարկվի, և բնական է, որ համանախագահներն էլ պիտի իրենց դիրքորոշումը ցույց տան:

– Հարցազրույցներից մեկում խոսել էիք այն մասին, թե ինչպես կարելի է կանխել Ադրբեջանի ռազմական սադրանքները՝ ասելով, որ Ադրբեջանի նման քաղաքականությունը կչեզոքացվի այն դեպքում, եթե հակառակորդի յուրաքանչյուր կրակոց աշխատի իր իսկ դեմ: Դատելով Արցախի պաշտպանության բանակի վերջին պատասխան գործողություններից՝ կարո՞ղ ենք ասել, որ հայկական կողմը որոշակի առաջընթաց ունի այս հարցում:

Ես ասել եմ, որ առաջին հերթին քաղաքականություն է պետք դրա համար, քաղաքական լծակները պիտի այնպիսին լինեն, որ բոլոր այդ կրակոցներն ի վերջո բարդ վիճակի մեջ դնեն Ադրբեջանին: Հիմա մենք սա ունեցանք: Չգիտեմ՝ հայկական մասնակցությունը այս գործում ինչքան էր, բայց սա ուղղակի այն օրինակներից է, որը կարող է բացատրել իմ ասածը: Կրակոցը ի վերջո պիտի աշխատի իր դեմ, նա պիտի ոչ թե օգուտ ստանա դրանից, այլ հակառակը՝ պիտի կորցնի դիրքերը՝ քաղաքական, դիվանագիտական: Սա շատ լուրջ քաղաքականություն է և՛ ռազմի դաշտում, և՛ առաջին հերթին քաղաքականության մեջ: Եվ մենք ունենք նման իրավիճակ, որը պետք է շարունակել, Ադրբեջանը անընդհատ պիտի մտածի՝ որքան ավելի շատ է օգտագործում զենք, այնքան ավելի բարդանում է իր վիճակը: Սա նուրբ քաղաքականություն է, հեշտ չի իրագործելը, որովհետև հարկավոր է համապատասխան աշխատանք տանել միջազգային գործընկերների հետ և իհարկե ճիշտ գործողություններ իրականացնել ռազմի դաշտում: Նրանք էլ ինչ-որ տեղ ճիշտ են գործել: Պատահական չբերեցի այդ օրինակը, որ ադրբեջանցիներն իրենց համար ամենամեծ վտանգը ներկայացնող սարքին են խփել: Հարցն այն չէ, որ այնտեղ ինչ-որ բան են խփել, այլ այն, որ այդ սարքն իրենց ստրատեգիային է խփում, այդ ստրատեգիան կարող է տապալվել: Եթե հայերը կարողանան ոչնչացնել այդ ԱԹՍ-ները, Ադրբեջանը ռազմական առումով մնում է տկլոր, նա չի կարող ուրիշ պատերազմներ վարել:

– Ռազմական փորձագետներից մեկն ասել էր, որ սովորաբար ՀՕՊ-ին հարվածում են ավիացիոն հարձակումից առաջ:

Դա ավելի ընդհանրական գնահատական է, բայց ես ավելի կոնկրետ եմ նայում հարցին: Ադրբեջանի հույսը ոչ թե ավիացիա օգտագործելն է և մեծ գործողություններ իրականացնելը, այլ Ադրբեջանը հիմա փորձում է հատուկ ստրատեգիա մշակել ԱԹՍ-ներով, որը իրենց կարծիքով՝ արդյունավետ է գործել Ապրիլյան պատերազմի ժամանակ և որի դեմ հայերը անզոր են: Իզուր չէ, որ ադրբեջանցիները երեկ հայտարարեցին, թե անօդաչուներ են սարքում, հակատանկային վրաններ են խփել և այլն: Նույնիսկ հնարավոր է, որ Ադրբեջանը չի էլ հաշվարկել մինչև վերջ: Նրանց համար այնքան էական էր ցույց տալ, որ թույլ չեն տա իրենց ԱԹՍ-ները ոչնչացնել, որ չեն մտածել քաղաքական հետևանքների մասին:

– Ինչպե՞ս են հիմա իրենց դիրքավորում հակամարտող կողմերը բանակցությունների հարցում: Մամեդյարովը, ինչպես արդեն նշեցիք, հայտարարել էր, թե «խաղաղություն հնարավոր է տարածքների կամ զորքերի դուրսբերման դիմաց», իսկ Հայաստանի նախագահն իր վերջին ելույթում հայտարարել է, որ Կազանի նախագիծը շարունակում է մնալ վերջին աշխատանքային փաստաթուղթը բանակցությունների սեղանին:

– Ես այսպես եմ կարծում՝ Ադրբեջանը ամբողջ գործընթացը բերել-հասցրել է խաղաղության-տարածքների-պատերազմի: Իսկ Սերժ Սարգսյանի ելույթը, կարծում եմ, հիմնականում ուղղված էր համանախագահող երկրներին և Ադրբեջանին, որ գոյություն ունի մեկ խնդիր՝ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, առանցքը սա է և մենք գնալու ենք այդ ուղղությամբ, և հիշել է Կազանի փաստաթուղթը՝ մերժված Ադրբեջանի կողմից: Այս փաստաթուղթը սեղանի վրա է, սա է մեզ համար միակը, որի շուրջ կարող ենք շարունակել քննարկումը: Սա էր Սերժ Սարգսյանի հիմնական ասելիքը: Կողմերը պարզապես հստակեցրել են իրենց դիրքորոշումները:

– Բայց արդյո՞ք Կազանի փաստաթուղթը լուծում է կարգավիճակի հարցը:

– Ըստ Սերժ Սարգսյանի՝ Կազանի փաստաթղթով Ադրբեջանը պարտավորություն է ստանձնում, որ ճանաչում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Այդ փաստաթուղթը ոչ ոք չի հրապարակել, բայց լսելով իրեն՝ հասկանում ես, որ այնտեղ հստակեցված է, դա պարտավորություն է Ադրբեջանին, և մնացած հարցերը, մասնավորապես՝ տարածքների հարցը նա կապեց այդ պայմանի հետ, որ տարածքների հարց կարող է քննարկվել, եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում