Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Ինձ շատ մտահոգեց Էրդողանի «թիկնապահների» գործադրած բռնությունը. Ռիչարդ Կոզլարիչ

Ամերիկացի վերլուծաբան, նախկին դիվանագետ Ռիչարդ Կոզլարիչը մտահոգիչ է համարում խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունը Թուրքիայի նախագահի վաշինգտոնյան այցի ընթացքում: Կոզլարիչը նման մեկնաբանություն տվեց «Առաջին լրատվական»-ին՝ խոսելով մայիսի 16-ին Վաշինգտոնում կայացած Թրամփ-Էրդողան հանդիպման արդյունքների մասին:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը զարմացած է այն փաստից, որ Թուրքիայի նախագահը չի կարողացել Թրամփի հետ հանդիպմանը հասնել իր համար կարևոր երկու խնդիրների լուծմանը՝ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը և Ռեզա Զարաբի դեմ դատական պրոցեսի դադարեցմանը:

«Փոխարենը ուշադրությունը կենտրոնացվել է ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի հարցում երկու երկրների համագործակցության վրա: Թուրքիայի և Միացյալ Նահանգների հիմնական խնդիրը շարունակում է մնալ քրդական հարցը, թե քրդական որ խմբավորումներին Միացյալ Նահանգները պիտի աջակցի Սիրիայում: Այնուամենայնիվ, ինձ ավելի շատ մտահոգեց Թուրքիայի նախագահի «թիկնապահների» գործադրած բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ: Նմանատիպ բռնություն գրանցվել էր նաև 2016-ին Բրուքինգս ինստիտուտի շենքի բակում, երբ Էրդողանը եկել էր Վաշինգտոն»,- նշեց Ռիչարդ Կոզլարիչը:

ԶԼՄ-ները տարածել էին տեսանյութ, թե ինչպես են Էրդողանի կողմնակիցները հարձակվում Էրդողանի դեմ խաղաղ ցույց իրականացնող մարդկանց վրա և դաժան ծեծի ենթարկում նրանցից մի քանիսին: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդել էր, որ մայիսի 16-ին ամերիկահայերը քրդական, հունական և ասորական կազմակերպությունների հետ միասին ցույց են կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ՝ բողոքելով Թուրքիայի նախագահի այցելության, երկրի ներսում իրականացվող բռնաճնշումների և Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականության դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում