Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Երանում մեկնարկել է ՀՀ-ում «Եվրոպական դպրոցների Իթվինինգ» ծրագրի 5-ամյակի համաժողովը

Երանում  մեկնարկել է Հայաստանում «Եվրոպական դպրոցների Իթվինինգ» ծրագրի գործունեության 5-ամյակին նվիրված է համաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀ ուսհաստատությունների, Լեհաստանի «Էրազմուսպլյուսի» և «Իթվինինգի» ազգային գրասենյակների և «Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության» ներկայացուցիչներ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս խիստ կարևորվում է էլեկտրոնային կրթությունը, որի ձևաչափի մեջ առկա է ակնառու հաջողություն: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծրագրում ներգրավված բոլոր ուսումնական հաստատությունների պատասխանատուներին, մասնակիցներին, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին, մեր գործընկեր կառույցներին և ԵՄ գործընկերներին, որովհետև այս ծրագիրը մեծ հնարավորություններ է բացել մեր կրթական համակարգի համար: Մենք հնարավորություն ունենք մաս կազմել եվրոպական մտածողության և ունենալ լավագույն գործիքները, որ այսօր կիրառվում են աշխարհում: Մեր խնդիրը մեր տարածքի բազմազանության և մեր դպրոցների աշխարհագրության մեջ է: Այսօր ունենք հարյուրավոր դպրոցներ, որոնք ունեն փոքրաքանակ աշակերտություն և միակն են իրենց բնակավայրերում: Դրա համար պետք է փորձենք ունենալ մի ծրագիր, որով 20-30 աշակերտ ունեցող դպրոցներին ապահովենք ժամանակակից կրթությամբ: Եվ այլ ձևաչափ, քան էլեկտրոնային կրթությունն է, չկա: Սա ենթադրում է բավականին լուրջ, հետևողական աշխատանք: Բացի Իթվինինգ ծրագրից, ունենք մենթոր դպրոցների համակարգ, շատ դպրոցներ իրենց նախաձեռնությամբ են աշխատում, և ներկայումս կարիք ունենք այս ամենն ամփոփել, ձևավորել մեկ ամբողջական ուղղվածություն, որն իսկապես կմտնի մեր դպրոցների առօրյայի մեջ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ հաջորդ խնդիրն ուսուցիչների որակի հարցն է: «Սա բերում է մեր հաջորդ բարեփոխմանը՝ ուսուցիչների վերապատրաստումների գաղափարախոսության փոփոխությանը: Այս համատեքստում ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի բարեկամներին, որ բացեցին մեզ համար Իթվինինգ ծրագիրը և գնահատեցին մի քանի տարիների մեր լուրջ և հետևողական աշխատանքը: Այն, որ այսօր Հայաստանը բացված է եվրոպական ընտանիքի համար, մեծագույն արժեք է մեզ համար: Այսօր որպես թիրախ` դրված է հասնել 800 դպրոցի, որը կբերի որակական փոփոխության մեր կրթական համակարգում: Եթե կարողանանք սա իրականացնել, ապա իսկապես կունենանք ժամանակակից, բոլորովին այլ հանրակրթական համակարգ: Ծրագիրն իրավամբ կարող է բանալի հանդիսանալ կրթության որակի հետ կապվ ած շատ հիմնախնդիրներ լուծելու համար»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ծրագրի մասնակիցներին մաղթելով հաջողություն:

Նախարարը շնորհակալագրեր է հանձնել մի շարք դպրոցների` «Իթվինինգ» ծրագրում հաջող և արժեքավոր համագործակցության համար:

Համաժողովի ընթացքում ներկայացվել է 2013-2017թթ. ծրագրի ընթացքը, «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման» ազգային ծրագիրը, ինչպես նաև նախանշվել հետագա զարգացման հիմնական ուղղությունները։

2013թ․ Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում հնարավորություն ստացավ միանալու «Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքին»։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005թ․, որպես «Կոմենիուս» ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս «Էրազմուս+» ծրագրի մաս է։ Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցման ծառայություններ։ Հայաստանում որպես աջակցող գործակալություն ընտրվել է ԿՏԱԿ-ը։ Մինչ այժմ տարբեր փուլերում «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրով միասնական համայնքում ներառվել են Հայաստանի 150-ից ավելի դպրոց և շուրջ 700 ուսուցիչ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում