Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Թույն կաթեցնողները շատ են. մենք դեռ միասին աշխատելու ենք. Աղվան Հովսեփյան

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հայտարարել է  զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին՝  Սահմանադրությամբ նախատեսված  6-ամյա ժամկետը լրանալու կապակցությամբ: 

 «Փաստինֆո» փոխանցմամբ՝ իր  հրաժեշտի խոսքում Ա.Հովսեփյանը նշել է, որ  դատախազության համակարգում աշխատում է  արդեն շուրջ   40 տարի, որից 15 տարին ղեկավարել է այդ համակարգը: «Երեք անգամ նշանակվել եմ ՀՀ գլխավոր դատախազ, շնորհակալ եմ Աստծուն, ճակատագրին, որ ինձ բախտ է վիճակվել  իմ մասնագիտության բերումով  զբաղեցնել այսպիսի բարձր պաշտոն, ծառայել իմ  պետականությանը, Հայրենիքին: Այս տարիների ընթացքում, վկա է Աստված, արել եմ ամեն ինչ,  որպեսզի համակարգը կայանա, և բոլոր խնդիրները, որ առաջադրված են եղել դատախազության համակարգի առջև, լուծվեն արդարադատության, օրենսդրության սահմաններում»,- ասել է Ա.Հովսեփյանը: 

 Դիմելով լրագրողներին՝  Ա.Հովսեփյանը հայտարարել է. «Շնորհակալ եմ, որ ձեր անմիջական ազդեցիկ հայացքի ներքո ես միշտ կաշկանդված աշխատել եմ, հանրային կարծիքը միշտ ի դեմս ձեզ՝   նկատի ունենալով»:   

 Որպես իր պաշտոնավարման արդյունք Ա.Հովսեփյանը նշել է, որ դատախազության համակարգը երեք անգամ հիմնովին բարեփոխումների է ենթարկվել, այդ թվում՝ օրենսդրական:  Այսօր  դատախազական համակարգը կառուցված է ու կարգավորվում է Դատախազության մասին օրենքով, որը համահունչ է միջազգային կառույցների պահանջներին: Ա.Հովսեփյանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի հաջորդ գլխավոր դատախազը  պահպանի    ձեռքբերումները և հետագա բարեփոխումներով զարգացնի  դատախազական համակարգը:  

 «Փաստինֆո»-ի հարցին, թե արդյոք ինքը ստացել է այլ պաշտոնում աշխատելու  առաջարկ՝  Ա.Հովսեփյանը հայտարարել է. «Մենք դեռ միասին աշխատելու ենք»:

 Ա.Հովսեփյանը հայտնել է նաև, որ իր հասարակական գործունեությունը շարունակելու է  և ավելի ակտիվ: «Ցավոք սրտի,  մեր հանրության մեջ թույն կաթեցնողները շատ են, օր-օրի ավելանում են, այն,  ինչ ես անում եմ, ուղղակի հակաթույն է, հանրությունը թունավորելու դեմ  և ամեն ինչ անելու եմ, որ մեր հասարակությունն առողջ ապրի»:  

 Մինչև նոր Գլխավոր դատախազի նշանակումը նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

 Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում