Wednesday, 15 07 2026
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը

Դասեր Հայաստանին. Ինչպե՞ս Վրաստանի վարչապետը հասավ Սպիտակ տուն

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում ԱՄՆ նախագահի կողմից ընդունելը շատ լավ նշան է ոչ միայն Վրաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ առ այն, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը և տարածաշրջանի երկրները թողնել «մեն-մենակ» Ռուսաստանի հետ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն:

Նշենք, որ Վրաստանի վարչապետի հանդիպումը նախագահ Թրամփի հետ ծրագրված չի եղել օրակարգով: Նախատեսված էր հանդիպում միայն փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ փակ դռների հետևում: Սպիտակ տան ղեկավարը, սակայն, խախտել է արարողակարգը՝ Օվալաձև կաբինետում ընդունելով Կվիրիկաշվիլիին և Փենսին: Երկուշաբթի երեկոյան նա թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Մեծ պատիվ ունեի այսօր Սպիտակ տանը ողջունել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին փոխնախագահ Մայք Փենսի հետ միասին»:

– Պարոն Վասաձե, ի՞նչ նշանակություն կունենա Վրաստանի համար վարչապետ Կվիրիկաշվիլիի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը:

– Կարծում եմ, որ անկասկած սա շատ լավ նշան է, որովհետև ինքներդ էլ հասկանում եք՝ այսօր մեզ համար շատ կարևոր է միջազգային հանրության օրակարգում լինելը, առավել ևս, որ այս հանդիպումը տեղի ունեցավ այն շրջանում, երբ աշխարհում բավական հետաքրքիր բաներ են տեղի ունենում: Նախևառաջ՝ խոսքը Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հարաբերությունների մասին է: Մայիսի 9-ին տեղի ունեցավ պետքարտուղար Թիլերսոնի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այսպիսով, ԱՄՆ-ի նոր վարչակազմը ձևավորում է իր արտաքին քաղաքականությունը, և հատկանշական է, որ Թիլերսոն-Լավրով հանդիպումից առաջ տեղի ունեցավ նման հանդիպում Վրաստանի վարչապետի ու ԱՄՆ նախագահի միջև: Ի դեպ, չգիտեմ՝ տեղյա՞կ եք արդյոք, որ այդ հանդիպումն ընդհանրապես նախատեսված չէր:

– Այո, ի սկզբանե նախատեսված է եղել հանդիպում միայն փոխնախագահ Փենսի հետ:

– Այո, հանդիպում պետք է լիներ միայն Փենսի հետ, բայց, ըստ երևույթին, ամերիկացիները մտածեցին, որ անհրաժեշտ է հանդիպում նաև նախագահի մակարդակով, և սա շատ լավ նշան է ոչ միայն Վրաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Սա նշանակում է, որ այսօր տարածաշրջանը Միացյալ Նահանգների համակ ուշադրության կենտրոնում է, նրանք ոչ մի դեպքում չեն պատրաստվում լքել այս տարածաշրջանը և թողնել մեզ «մեն-մենակ» մեր հյուսիսային բարեկամների հետ: Ըստ էության, սա նշանակում է, թե հույսեր կան, որ ի վերջո Կովկասում կհայտնվի մի ուժ, որը կկարողանա հավասարակշռել այլոց ազդեցությունը և կանխել այն հակամարտությունները, որ գոյություն ունեն մեր տարածաշրջանում: Անշուշտ, սա ամենևին էլ բարեգործություն չէ ամերիկացիների կողմից. մենք պետք ենք նրանց, բայց քաղաքականությունը, առավել ևս մեծ քաղաքականությունը միշտ էլ կառուցվում է փոխադարձ կարիքի և շահերի հիման վրա: Արդեն լավ է այն, որ մեր կարիքը կա: Այժմ պետք է օգտվենք այդ հանգամանքից:

– Դուք անկասկած հետևել եք Թրամփի հռետորաբանության, նրա քայլերի դինամիկային՝ սկսած այն պահից, երբ նա ընտրվեց նախագահի պաշտոնում, և շատերի համար անորոշ էր, թե նա ինչ քաղաքականություն կիրականացնի: Մտավախություններ կային հատկապես Վրաստանում, որ նա կարող է ընդհանրապես անտեսել ՆԱՏՕ-ի գործընկերներին, այդ թվում՝ Վրաստանի հետ հարաբերությունները: Ի՞նչ է հիմա ուզում ցույց տալ Թրամփը՝ Սպիտակ տանը ընդունելով Վրաստանի վարչապետին, որ նա շարունակելո՞ւ է նախորդ վարչակազմերի քաղաքական գիծն այս ուղղությամբ:

Ես այսպես կասեմ, որ մեղմ ասած՝ Թրամփը շատ միամիտ հայացքներ ուներ արտաքին քաղաքականության մասին մինչև նախագահ դառնալը: Նա կարծում էր, թե կարելի է Պուտինի հետ պայմանավորվել: Եվ անկեղծ ասած՝ սա շատ նորմալ, մարդկային պահվածք է, որովհետև նա մինչև Սպիտակ տուն մտնելը չուներ ներքին ինֆորմացիա: Նա պարզապես իր տեսանկյունից էր մտածում, որ մի՞թե այդքան բարդ է համաձայնության գալ Պուտինի հետ: Նախագահի պաշտոնը ստանձնելուց 100 օր անց նա ի վերջո հասկացավ, թե ինչպիսին է իրեն շրջապատող աշխարհը: Բայց Թրամփը Օբամա չէ, ոչ էլ Բուշ է: Ի տարբերություն նախորդ նախագահների՝ նա պատրաստ է շատ լուրջ և կտրուկ գործողությունների, որովհետև երբ նա տեսնում է, որ այս մի բանը չի աշխատում, սկսում է մեկ այլ բան փորձել: Կարծիք կար, որ Թրամփի՝ բիզնեսմեն լինելը թերություն է, բայց դա կարող է լինել և՛ թերություն, և՛ առավելություն՝ այն առումով, որ Թրամփը սովոր է խնդիրներ լուծել:

– Պատկերացում ունե՞ք այն մասին, թե կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվել Վրաստանի վարչապետի և Թրամփի ու Փենսի միջև: Նաև Թիլերսոնն է ընդունել Վրաստանի արտաքին գործերի նախարարին:

– Միանշանակ կարծում եմ, որ քննարկվել են իրավիճակը Սև ծովում, սևծովյան ավազանի անվտանգության հարցերը: Քննարկվել են նաև ընդհանուր իրադրությունը Հարավային Կովկասում, հակամարտությունները կանխելու հարցը, Վրաստանի օկուպացված տարածքների հարցերը, թե ինչ կարելի է անել այս ուղղությամբ, ինչպես նաև Վրաստանում ամերիկացիների ռազմական հնարավոր ներկայության հարցը: Խոսքը մասնավորապես Վրաստանում ռազմական ուսումնական կենտրոնի կառուցման, ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության մասին է: Սկզբունքորեն Թրամփը կարող է վերադառնալ Բուշ Կրտսերի օրոք ստորագրված համաձայնագրին: Բուշը նախագահի պաշտոնը լքելուց առաջ՝ 2009թ. հունվարին, ստորագրեց ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության մասին հռչակագիրը: Օբամայի վարչակազմի շրջանում այս հռչակագիրը գրեթե չի գործել, բայց հույսեր կան, որ այն կարող է կյանքի կոչվել Թրամփի վարչակազմի կողմից:

– Այս նոր զարգացումները վրաց-ամերիկյան հարաբերություններում կարո՞ղ են նպաստել, որպեսզի առաջընթաց լինի Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացում:

– Գիտեք, Վրաստանը այսօր էլ շարունակում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին: Այստեղ գլխավոր առաջնահերթությունը կարող է դառնալ երկկողմ համագործակցությունը Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև: Ի դեպ, այդ բազան Վրաստանում կառուցվում է ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ երկկողմ համագործակցության շրջանակներում: Իսրայելը նույնպես ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց բարձր մակարդակի ռազմական համագործակցություն ունի ԱՄՆ-ի հետ:

– Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ամերիկյան կողմը Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ ցանկացել է լսել Վրաստանի մտահոգությունները՝ կապված տարածաշրջանի և Ռուսաստանի հետ:

– Այո, բնականաբար: Բայց նրանք ամեն դեպքում շատ լավ գիտեն այդ մտահոգությունների մասին, ուսումնասիրել են այդ խնդիրները, և դա նորություն չէ իրենց համար: Կարծում եմ, որ Վրաստանը հետաքրքիր է երկու կամ երեք համատեքստում: Առաջին հերթին Վրաստանը հետաքրքիր է որպես տարածք, որը կապում է Հյուսիսային Կովկասը Հարավային Կովկասի հետ, և դա շատ կարևոր է տարածաշրջանի կայունության համար: Երկրորդը՝ Վրաստանը հետաքրքիր է որպես հետխորհրդային պետություն: Երրորդը՝ Վրաստանը հետաքրքիր է որպես երկիր, որը սահմանակցում է Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանին, որտեղ, ինչպես գիտենք, իրադարձությունները շատ դինամիկ կերպով են զարգանում:

– Այս զարգացումը վրաց-ամերիկյան հարաբերություններում կամ, եթե կարելի է այսպես ասել, Վրաստանի քաղաքականության նման հաջողությունը ի՞նչ դասեր են Հայաստանի համար:

– Ես չէի ասի, թե սա հաջողություն է, որովհետև, կրկնում եմ, Միացյալ Նահանգներն ունի մեր կարիքը: Դասը Հայաստանի համար առաջին հերթին այն է, որ չի կարելի բոլոր ձվերը դնել նույն զամբյուղի մեջ: Երկրորդը՝ հաշվի առնելով հայկական սփյուռքի գործոնը՝ Հայաստանի ղեկավարությունը, կարծում եմ, պետք է լրջորեն մտածի այն մասին, թե ինչպես կարելի է կողմնորոշել երկրի արտաքին քաղաքականությունը նաև Արևմուտքի ուղղությամբ: Բայց դա պետք է արվի մեծ զգուշավորությամբ, որովհետև այսօրվա Կրեմլի հետ կատակները շատ վտանգավոր են: Չեմ ասում, թե Հայաստանը կարող է այսօր դուրս գալ ՀԱՊԿ-ից և խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նվազագույնը կարելի է լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ: Սա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում