«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին գնահատել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք` H խմբում «կապտանռնագույններ»-ը դիմակայելու են «Այաքս»-ի, «Սելտիկ»-ի և «Միլան»-ի դեմ:
«Բարդ խումբ է, բայց մենք գիտեինք, որ այդպես էլ լինելու է: Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալը շատ բարդ է: Անգամ առաջին քայլերն այս մրցաշարում դժվար է կատարել:
Հուսով ենք, որ լավ հանդես կգանք և որքան հնարավոր է առաջ կգնանք: Մեր խմբում հիանալի թիմեր են, որոնց հետ մրցակցելու փորձ ունենք: Ամեն դեպքում, մեզ դիտարժան և հետաքրքիր հանդիպումներ են սպասվում »,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մեսսիի խոսքերը:









































