Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

«Էլիտար» և «հեղափոխական» ընդդիմությունների բախումը

Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ ՀԱԿ-ը կանցնի փողոցային պայքարի: Չեմ ուզում քննարկել՝ ինչքանով է դա իրատեսական, որովհետև ակնհայտ է, որ այդ հայտարարության հիմքում ավելի շատ էմոցիա կա, քան քաղաքական հաշվարկ ու ծրագիր:

Մեր ընդդիմությունը խոր մոլորության մեջ է, այլապես պայքարի ձևը չէր պայմանավորի կուսակցության խորհրդարանական լինել-չլինելու հանգամանքով: Նույնիսկ չեմ բացառում, որ մեր ընդդիմադիրներն անտաղանդ են ու չեն պատկերացնում, որ հատկապես ընդդիմությունը կարող է հաջողել միայն բազմահարթակ նպատակային գործունեության արդյունքում, երբ հստակ ձևակերպված քաղաքական օրակարգին ու նպատակին ծառայեցվում են թե՛ պատգամավորական ռեսուրսն ու փողոցը և թե՛ կուսակցական կառույցներն ու միջազգային խողովակները:

Օրինակ՝ երբ ՀԱԿ-ը խորհրդարանում էր, թերևս իրեն «էլիտար» ընդդիմություն էր համարում և այդ կարգավիճակից ելնելով՝ կարծում էր, որ պատեհ է հանդիպել Դավիթ Հարությունյանի հետ և «պատմական» համաձայնության հանգել Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու շուրջ: Այդ «պատմականության» վախճանը եղավ այն, որ ՀԱԿ-ը կտրվեց հասարակությունից և իրականությունից՝ անտեր թողնվելով նաև Բաղրամյան 26-ի կողմից: Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում համարում են, որ «էլիտար» ընդդիմության տեղը զբաղեցված է, ու դարձյալ ցանկանում են «գրավել» փողոցը: Ընդ որում, դարձյալ արհամարհվում է հանրային կարծիքի գործոնը, որովհետև եթե քաղաքական մի ուժ ժողովրդի քվեով մարգինալացվել է, այն նույն կարգավիճակն ունի նաև փողոցում:

Առհասարակ մեր ընդդիմությունը չի գիտակցում, որ նախ պետք է ձևակերպվեն քաղաքական նպատակն ու օրակարգը, հետո նոր պայքարի ձևերը: «Տեսեք, թե ինչ ենք անելու խորհրդարանում» արտահայտությունը հակաքաղաքական է, որովհետև հասարակությունը նախ պիտի իմանա անելիքդ, նոր քեզ մոտեցնի կամ չմոտեցնի խորհրդարանական ամբիոնին: Բայց մերոնք մտածել են նախ խորհրդարանում հայտնվելու, ապա նոր քաղաքական օրակարգ ձևակերպելու մասին: Դա է պատճառը, որ ընդդիմադիր ուժը հազիվ հինգ տարվա խորհրդարանական կյանքից հետո իր ապագան հանձնում է Բաղրամյան 26-ի ողորմածությանը:

Օրակարգի բացակայությունը բնորոշ է նաև արտախորհրդարանական ընդդիմությանը, որը շեշտը դնում է ոչ թե քաղաքական ասելիքի որակի, այլ «կրիտիկական զանգված» հավաքելու վրա: Այդ «կրիտիկական զանգվածը» կոմունիզմի պես մի բան է, որ, մեր մեծերի խոսքով, եկել-անցել է ու բոլորից աննկատ: Ասել կուզեմ, որ այն երբեք չի հավաքվում, կամ մարդկանց թիվն ընդդիմության աչքին միշտ քիչ է թվում:

Հիմա եթե ՀԱԿ-ը քաղաքական պայքար է ուզում ծավալել, ապա ինձ ավելի շատ հետաքրքրում է դրա օրակարգը, քան այն մատուցելու ձևը: Օրինակ՝ եթե խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաղաղության ծրագրի» մասին է, ապա ես կնախընտրեի դրա քննարկմանը մասնակցել քաղաքագիտական ձևաչափում, որովհետև խոսքը պատմություն դարձած կոնցեպտի մասին է, որը շատ «ծեր» է հրապարակում ներկայացվելու համար, իսկ դրա «ջահել» տարբերակը հաստատ փողոցներում ծնվել չի կարող:

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում