Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը տրամադրել է առաջին դրամաշնորհները

2015 թվականին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի  և  Գիշյան ընտանիքի կողմից ստեղծվեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը:

Ստեփան Գիշյանի ծննդյան օրը, հիմնադրամն ամփոփեց իր կողմից 2017թ-ի սկզբին հայտարարած դրամաշնորհային ծրագրերի արդյունքները:

Հիմնադրամի խորհրդի որոշմամբ այս տարի աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ կազմակերպությունների կողմից ներկայացված  ծրագրերին՝

  1. «Միասին» հիմնադրամ
  2. Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի համայնքային մարզադպրոց
  3. «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպություն
  4. ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիա:

«Հոգաբարձուների խորհրդի և իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, որոնք հիմնադրամին համագործակցության հայտ ներկայացրեցին. հույս ունեմ, որ մենք ապագայում էլ կշարունակենք համագործակցությունը: Հիմնադրամի ստեղծման գլխավոր նպատակը  Ստեփանի գործը շարունակելն է, նրա մտածելակերպը, աշխարհայացքը կյանքի կոչելը  սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով: Մենք համոզված ենք, որ դրված նպատակին հասնելու լավագույն ուղին առկա խնդիրներով մտահոգ կառույցների, կազմակերպությունների և անհատների ներուժը համախմբելն է, ինչին մենք հասնելու ենք հիմնադրամի միջոցով: Այս ծրագրերին աջակցելը կլինի մեր հիմնադրամի առաջին փոքր քայլը, որպեսզի  մենք հպարտությամբ ասենք, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը»,-իր խոսքում նշեց հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Ես շատ հաճախ եմ հիշում Ստեփանին, մտովի խոսում նրա հետ…
Ստեփան Գիշյանը նոր մշակութ և մտածողություն է բերել Հայաստանի ֆինանսաբանկային և գյուղատնտեսության ոլորտներ, ինչը թույլ է տվել մեր հազարավոր  հայրենակիցներին  ամուր կանգնած մնալ հայրենի հողի վրա, ապրել և արարել հայրենիքում: Համոզված եմ, որ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի գործունեության շնորհիվ մենք ևս մեկ նոր հնարավորություն կստեղծենք առկա մտքերի և գաղափարների իրագործման համար»,-իր խոսքում նշեց  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում