Monday, 20 07 2026
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ

«Խնդրում եմ օգնեք հողին հանձնել որդուս». «Հաց Բերողի» մոր հայտարարությունը

Ես տիկին  Դոնարա Պետրոսյանս հանդիսնում եմ իմ որդի Հարց Բերող Արթուր Սարգսյանի իրավահաջորդը: Մեծ դժվարություններ հաղթահարելով մեծացրել եմ իմ երկու որդիներին՝ Արթուր և Արսեն Սարգսյաններին, տալով նրանց իմ մայրական մեծ սերը, դաստիարակել եմ նրանց, որպես հանրությանը պիտանի քաղաքացիներ: Իմ որդիներից յուրաքանչյուրը ունի չորսական բարձրագույն կրթություն և կարծում եմ, որ ես անմասն չեմ եղել այդ ամենում:

Լսելով և կարդալով որդուս՝ Հաց Բերողի թաղման հանձնախմբի անդամներ Թամար Հովհաննիսյանի և Ալեք Ենիգոմշյանին, մեծ ցավ ապրեցի, որ դեռ իմ կենդանության օրոք այս հանձնախումբը փորձում է ինձ զրկել մայրական իրավունքից, ուստի հրապարակային հայտարարում եմ՝

  1. Այս հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին, քարի նստած: Այս հանձնախմբի անդամները տարբեր պատճառաբանություններով այդպես էլ չեկան Հաց Բերողի ինքնահողի արարողությանը, մինչև քառասունքը ոչ մի շաբաթ օր չեկան ինձ հետ գերեզման, չեկան մեր տուն ինձ ցավակցելու, առանց ինձ քառասունքի արարողություն արեցին:
  2. Ես իմ հարցազրույցները տվել եմ այն բանից հետո, երբ ապրիլի 27-ին իր տանը հանդիպել եմ Ալեք Ենիգոմշյանին: Այդ հանդիպման ժամանակ բարձրաձայնել եմ իմ խնդիրների մասին՝ կապված Եռաբլուր տեղափոխելու, հողին հանձնելու և գերեզմանի կառուցապատման հետ: Նա ինձ խնդրել է երկու օր ժամանակ իմ բոլոր հարցերին պատշաճ ձևով պատասխանելու համար: Սպասել եմ ոչ թե երկու, այլ չորս օր, ու նա այդպես էլ ինձ չզանգահարեց և ոչ մի պատասխան չտվեց, և ես ստիպված դիմել եմ հանրությանը:
  3. Թամար Հովհաննիսյանը ակնարկում է, որ անկախ իմ մյուս որդու՝ Արսեն Սարգսյանի մասնակցությունից, հանձնախումբը կհավաքվի և կորոշի գերեզմանի կառուցապատման հարցը: Ես որպես Հաց Բերողի իրավահաջորդ պահանջում եմ, որպեսզի լուծարվի այդ հանձնախումբը և անվստահությունս եմ հայտնում նրանց բոլորին, բացի Հասմիկ Պապյանից: Հասմիկ Պապյանին հարգում և շատ գնահատում եմ:
  4. Թամար Հովհաննիսյանը և Ալեք Ենիգոմշանը հայտարարում են, որ բետոնապատ դամբարանը ամբողջությամբ համապատասխանում է հանգուցյալի հուղարկավորության պահանջին, մեջբերելով, որ այդպես են թաղել թագավորների և ազնվականների և համարում են, որ բացարձակ խնդիր չկա: Ինձ համար խնդիր կա, ես ցանկանում եմ, որ իմ տղային հանձնեն հողին և դա համարում եմ իմ իրավունքը: Թարխանյան Անահիտի՝ դամբարանի նախագծի հետ կապված ես ոչ մի գանգատ չունեմ, բայց այս դամբարանը ժամանակավոր բնույթ պետք է կրեր:
  5. Նորից եմ կրկնում, որ հուղարկավորության հետ կապված ոչ մի ծախս չի արվել հանձնախմբի կողմից, բացառությամբ բետոնապատ դամբարանը և Մերգելյանից եկող ավտոբուսները: Մարդիկ լսելով Հաց Բերողի անունը, ամեն ինչ անում էին անվճար: Մնացած բոլոր ծախսերը հոգացել են Արթուրիս ընկերները, մեր ընտանիքի մտերիմները:

Գիտակցում և հասկանում եմ, որ իմ որդու արարքը հերոսություն է, որ բոլորս էլ գիտեինք, բայց ոչինչ չարեցինք տղաներին հաց հասցնելու համար: Բայց Արթուրս նստեց, մտածեց, որոշեց և արեց: Այդ արարքով Արթուրս դարձավ հանրային մարդ, բայց նա միևնույն է մնում է իմ որդին:

Խնդրում եմ բոլորիդ օգնեք ինձ հողին հանձնել որդուս: Նյութը ինչպես Արթուրիս համար, ինձ համար էլ նշանակություն չունի, իսկ ոտնամանում գումար պահելը և երբեք փողին գերի չդառնալը ես եմ սովորեցրել իմ որդիներին: Գերեզմանի կառուցապատումն էլ մեր ընտանիքը կհոգա իր համեստ հնարավորություններով, իսկ եթե կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կօգնեն մեզ, շատ բարի:

Շնորհակալ եմ ժողովրդին, որ գնահատեց  ու սիրեց իմ որդուն, իմ Հաց Բերողին…

Հաց Բերողի մայր՝ Դոնարա

Խնդրում ենք հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կապվել Անի Կաղինյանի հետ՝ 098-000-995

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում