Sunday, 12 07 2026
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել

Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները, այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներն ու քայլերը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվել է, որ ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների ղեկավարների ընդունած հայտարարության հիման վրա արդեն իսկ ստեղծվել է բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքները մայիսի 26-ին ներկայացվելու են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին:

Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում թվայնացման ուղղությամբ առաջնահերթությունների սահմանմանը, թվային զարգացման ռազմավարության իրականացման պատասխանատու կառույցների, ինստիտուտների ձևավորմանը, ԵԱՏՄ թվային օրակարգին, նպատակներին, հիմնական ուղղություններին, մինչև 2025 թվականն ակնկալվող թիրախային ցուցանիշներին և այլն:

Նշվել է, որ համաշխարհային տնտեսությունն այսօր գնում է թվայնացման ճանապարհով և անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ևս ներկայացնի իր «թվային այցեքարտը»: Վարչապետ Կարապետյանը կարևորել է կառավարման սուբյեկտի թվայնացումը բոլոր ոլորտներում և նշել, որ դա լավ խթան է բարձրացնելու կառավարման արդյունավետությունը: «Սա չափազանց անհրաժեշտ է, անկախ ԵԱՏՄ ծրագրից, մենք այս քայլին գնալու էինք: Օրինակ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մենք համայնքի բյուջեն, աղբահանությունը, մյուս ծառայություններÕ ¨ թվայնացնելու դեպքում լուծելու ենք արդյունավետության բարձրացման բազմաթիվ խնդիրներ: Թվայնացումը բերելո՞ւ է լրացուցիչ բիզնեսների, կարողությունների ավելացման, իհարկե՝ այո: Թվայնացմամբ մենք միջոցներ ենք տնտեսելու, հասկանալու ենք, թե որքան համայնքային բյուջեներ են թերհավաքագրվում սխալ պլանավորման պատճառով, որքան դիսբալանս ունենք: Նույնը վերաբերում է մյուս ոլորտներին»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է իմանա թվայանացման իր օրակարգը:

Հաշվի առնելով Հայաստանի թվային զարգացման տեսլականը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվելու է Թվային զարգացմանն աջակցող ազգային կառավարման խորհուրդ: Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է խորհրդի կազմում ձևավորել աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի թվայնացման կառուցվածքն ու հետագա քայլերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում