Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Մեր մայրաքաղաքին հայր է պետք. քանդեցինք Երևանի հին դեմքը, ավելացրեցինք սպիները. Հրանտ Թոխատյան

Շատերը քննադատում են, որ Երևանը դարձել է պճնամոլ քաղաք, սակայն խնդիրներն իրականում այդպես էլ լուծում չեն ստացել: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե 4 տարի լինելով Երևանի անագանու անդամ՝ ինչպես է գնահատում Տարոն Մարգարյանի աշխատանքը, դերասան Հրանտ Թոխատյանը նշեց. «4 տարի լինելով ավագանու անդամ՝ ես որոշեցի դուրս գալ, քանի որ մտածեցի՝ ես երևի եղել եմ ավագանու վատ անդամ, երևի թե կարելի էր ավելին անել, ինչը չեմ արել սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Կարծում եմ, որ կարող է իմ փոխարեն գալ ավելի լավ մարդ և զբաղվի դրանով: Իմ կարծիքով՝ ավագանու անդամները պետք է ավելի ակտիվ մասնակցեն մեր քաղաքաշինության հարցերին, ինչը ես չէի կարող թեկուզ հենց ժամանակի սղության պատճառով, չնայած ուզում էի:

Վերջին տարիներին մենք քաղաքապետներ փոխեցինք, մի փոքր հույս եկավ, երբ Կարեն Կարապետյանը փորձեց թարմ մտքեր բերել, բայց դա մնաց թղթի վրա, շատ կարճ տևեց: Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի գործունեությանը, փոփոխություններ եղել են հենց Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած շրջանում: Կարելի է տալ գնահատական. եթե սանդղակը 1-ից 10-ը վերցնենք, գնահատականը կարող է տատանվել 7-8-ի միջև»:

Դերասանի խոսքով՝ մեր քաղաքի դեմքին այնքան կնճիռ է ավելացել, որ այսօր արդեն կոսմետիկ վիրահատություն է պետք մեր քաղաքին. «Ցավում եմ դրա համար: Մենք քանդեցինք Երևանի հին դեմքը, փոխարենը ավելացրեցինք սպիներ, որոնք առաջացրին այդ կնճիռները, այսօր պետք է հարթվեն այդ կնճիռները: Եվ կնճիռները հարթելու գործը նաև ավագանու ուսերին է»:

Թոխատյանի խոսքով՝ դարձել ենք ֆեյսբուքահայություն, և ով ավելի շատ հայհոյի իշխանությանը, նա ավելի հերոս է համարվում: «Ինչքա՞ն կարող ենք այդպես ապրել: Յոլա գնալն է մեզ սպանում, չի կարելի յոլա գնալ, ապրել է պետք»,- ընդգծեց դերասանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում